Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Արևաշող դաշտեր

Արևաշող դաշտեր
29.07.2026 | 00:05

Հուլիսի 29

- Տեր, օրհնիր մեզ իրիկվա այս ժամին, Քո մեծ
գթությամբ բժշկիր ամենքիս:
- Մի՛ կարծեք, թե տառապանքը միակ ճանապարհն է, որ առաջնորդում է ձեզ դեպի Իմ թագավորությունը: Կան նաև արևով ողողված դաշտեր, որոնցով անցնող մարդկանց քայլերն ու սրտերը Ինձ ճանաչելու հիացումն են ապրում:
Այդ ճամփեքին կան ուղեկցող թռչուններ ու ուղեկիցներ մտերիմ, մի խոսքով` հրճվանքի ճանապարհ, որ բացվում է Իմ թագավորության դեմ:
Արքայություն տանող ճանապարհները բոլորն էլ դժգույն, ցուրտ, ամայի, փշածածկ ու քարքարոտ չեն: Ամեն ինչ Ինձ թողեք: Ե’վ ճանապարհի ընտրությունը, և’ առաջնորդելը` այդ ճանապարհին:
Իսկ երբ առավոտի արեգակը, իր լույսը բացելով սփռի, ընդունեք այն զվարթությամբ:
Անգամ հոգևոր աշխարհի մեջ, գնահատանքն ու ուրախությունն արդյունք են իրար հակառակ փորձառության:
Տանը ճարճատող վառարանը ավելի սիրելի է այն ճամփորդին, ում ճանապարհներն անցել են ցուրտ ճահճուտների ու խլացնող փոթորիկների միջով: Դրոշմեք ձեր սրտին զվարթություն ներշնչող այս պատգամը.
«Աստված երբե՛ք թույլ չի տա, որ ձեր փորձությունից վեր փորձության ենթարկվեք. այլ` փորձության հետ կտա նաև հնարը, որպեզի կարողանաք տանել այն»:
Աշխարհն արքայություն չէ:
Աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք.
«Բայց քաջալերվե՛ք, Ե՛ս հաղթեցի աշխարհին»:
Ապրե՛ք Ինձ հետ, հաղթական Քրիստոսի հետ, և հաղթանակի ուրախությունն ու խաղաղությունը ձե՛րը կլինի:
Դիտվել է՝ 1993

Մեկնաբանություններ