Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Դուք «բարեվարքություն» ու «բարեկրթություն» տերմիններից ոչ թե մի քանի քայլ, այլ լուսնային տարիներով եք հեռու

Դուք «բարեվարքություն» ու «բարեկրթություն» տերմիններից ոչ թե մի քանի քայլ, այլ լուսնային տարիներով եք հեռու
14.08.2026 | 17:02


Եվ ուրեմն, 9-րդ գումարման ԱԺ-ն՝ ի դեմս իշխող վարչախմբի որդեգրած «բարեկրթության» գծի, ընդամենը երկու շաբաթում ցույց տվեց իր իրական դիմագիծը և այն, թե իրականում ինչի համար է հավաքվել այս խորհրդարանը։

Այն, ինչ ասում էինք՝ «բարեկրթության» այս ամբողջ ցուցադրությունը պարզապես ծխածածկույթ է, և շատ արագ դիմակը կպատռվի, արդեն տեսնում ենք։ Բավական էր մի կոճակի սեղմում, որպեսզի իշխանական ֆրակցիան անցներ իր սովորական՝ խառնամբոխային ու հայհոյախառը խոսույթին։ Այն աստիճանի, որ թեմայի մեջ անձամբ ստիպված եղավ մտնել Ռուբեն Ռուբինյանը։

Ասենք՝ հասկանալի է. դուք «բարեվարքություն» ու «բարեկրթություն» տերմիններից ոչ թե մի քանի քայլ, այլ լուսնային տարիներով հեռու եք։ Ձեր իրական խոսույթը մարդկանց վրա լուտանք թափելն է, սուտ տարածելը, վիրավորելը, զազրախոսելը և քաղաքական բանավեճը անձնական հաշվեհարդարի վերածելը։

Էս ա ԱԺ-ի իրական դեմքը. «բարեկրթության» մասին երկու շաբաթվա խոսույթը չդիմացավ նույնիսկ առաջին լուրջ փորձությանը։ Բավական էր մի կոճակի սեղմում, որպեսզի այդ ամբողջ «քաղաքակրթական» շղարշը մի կողմ քաշվեր, ու դահլիճից նորից հնչեր այն լեզուն, որին հասարակությունն այս իշխանությունից վաղուց է սովոր։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ