ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Նորից սկսել

Նորից սկսել
31.01.2026 | 21:59
Փետրվարի 1
Դո՛ւք եք աշխարհի լույսը. մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի՛ կարող թաքնվել... թող այդպե՛ս փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է (Մատթեոս 5, 14:16)
Քա՛ջ եղիր. մի’ վախենա. վաղը մի նոր կյանք սկսիր: Մի կողմ դիր հին սխալները և ամեն ինչ նորի՛ց սկսիր: Ես քեզ նոր հնարավորություն կտամ: Զուր մի’ ծանրաբեռնիր ինքդ քեզ և մի մատնվիր անհուսության: Եթե Իմ ներողամտությունը վերաբերեր միայն արդարին, նրանց, ովքեր չեն մեղանչում, ինչի՞ նման կլիներ այն:
Հիշի՛ր, թե ինչ ասացի Մարիամի մասին. «ՈՒմ շատ ներվեց, նա շատ կսիրի»:
Ինչու՞ եք անդադար խռովվում ու մտահոգվում: Պատրաստ եմ ամեն տեսակ ընտիր բաներ ձեզ տալ, սակայն ձեր կյանքը արատավորված է մտահոգություններով ու անհանգստություններով: Այդպես կարող եք անգամ խորտակել շտեմարաններն Իմ գանձերի: Ես կարող եմ օրհնել միայն զվարթ ու երախտապարտ սրտերը:
Անպայման ուրա՛խ ու զվա՛րթ եղեք:
Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ