Էս Շահնազարյա՞նն «ընչի բռնեց ու կատաղեց» (տեսանյութ)
06.07.2012 | 13:38
Ասենք, Հայ ազգային կոնգրեսից դուրս գալու Դավիթ Շահնազարյանի քայլը «Մուրադի սինդրոմ» չես անվանի: Այն, ավելի շատ, «տղամարդու իր խոսքն ասելու» նիկոլայպետրովիչյան սինդրոմ է, ընդ որում՝ «Նատալյա Սեմյոնովնայի» գալուց առաջ: Թե ով է այս դեպքում «Նատալյա Սեմյոնովնան», թողնում եմ ընթերցողի երևակայությանն ու անցնում առաջ՝ հղում անելով «Առաջին լրատվականին».
«Ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը: Եթե մինչև ընտրություններ Հայաստանում կար երկբևեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր տեղի է ունեցել ընդդիմության բևեռի փոփոխություն, և այդ տեղը զբաղեցնում է արդեն «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն համարում է այլընտրանքային և բոլոր հիմքերն ունի իրեն այլընտրանքային անվանելու»:
Դե ի՞նչ, «Բարգավաճի» հետ Լևոն Տեր-Պետրոսյանի սկսած «ափաշկարա» սիրախաղը, երևում է, այլ «խանդոտների» էլ է ստիպելու ապահարզան պահանջել ՀԱԿ-ից, հավաքել սեփական քաղաքական օժիտն ու վերադառնալ «հորանց տուն»՝ հիմնավորելով. «Հերիք չի ծանր բնավորություն ուներ, հետն էլ աչքը դուս էր»:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
Տեսանյութ
Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել ՀԱԿ-ից (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտնել է, որ երկրի սահմանների երկայնքով բացազատել է ավելի քան 50 մարտական և օժանդակող ստորաբաժանումներ։ Ըստ Press TV-ի (https://www.presstv.co.uk) ռազմական ստորաբաժանումների տեղակայումն իրականացվել է հյուսիս-արևմուտքից մինչև արևմուտք և երկրի արևելյան ու հարավ-արևելյան հատվածներ։ Առանձնահատուկ ուշադրության տակ է վերցվել իրաքյան ուղղությունը...