Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են վճռականորեն պաշտպանելու երկիրը ցանկացած սպառնալիքից կամ թշնամական գործողությունից՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին: «Թեհրանը նախկինի պես պատրաստ է դիմել դիվանագիտությանը, եթե ԱՄՆ-ը փոխի իր հարկադրական մոտեցումը»,- հավելել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։               
 

Վրադ մի բան գցիր՝ Տղերքը չմրսեն

Վրադ մի բան գցիր՝ Տղերքը չմրսեն
14.01.2025 | 17:19

Իմ հայրենիք, ցուրտ է,

վրադ մի բան գցիր,

դեռ փչում է սուտը,

վրադ սիրտս գցիր։

Ինձ ասում են՝ հաշտվիր,

էլ հայրենի՞ք մնաց,

չեկավ կռվի դաշտից,

Տղերքի հետ գնաց։

Իբր՝ հույսդ է սին,

ճամփադ՝ ընդմիշտ ծվատ,

ոչ ոքի մի լսիր,

մի բան գցիր վրադ։

Իմ գիրը քո մասին

լոկ բառեր չէ վհատ,

դու միայն ինձ լսիր,

մի բան գցիր վրադ։

ՈՒ դաշտերով անցիր,

մինչ երգերս հասնեն,

վրադ մի բան գցիր՝

Տղերքը չմրսեն:

Ռուզան Հովասափյան

Դիտվել է՝ 9327

Մեկնաբանություններ