Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.12.2020 | 23:40
Ծի­ծա­ղե­լիս տխ­մա­րը բարձ­րաց­նում է իր ձայ­նը, իսկ խո­րա­գետ մար­դը հա­զիվ ժպ­տում է հան­դարտ։ Գի­տու­նի հա­մար խրա­տը նման է ոս­կե­ղեն զար­դի և աջ բազ­կի ա­պա­րան­ջա­նի։ Տխ­մա­րի ոտ­քը ա­րագ դի­մում է դե­պի տուն, սա­կայն բազ­մա­փորձ մար­դը պատ­կա­ռում է մարդ­կան­ցից։ Ան­մի­տը դռան ա­րան­քից է տան մեջ նա­յում, իսկ բա­րեկ­րոն մար­դը մնում է դր­սում։ Մար­դու հա­մար ան­վա­յել բան է դռան մոտ ա­կանջ դնե­լը, իսկ ի­մաս­տու­նը վշ­տա­նում է այդ ա­նարգ ա­րար­քից։
Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 21. 23-27
Դիտվել է՝ 50208

Մեկնաբանություններ