ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Ճարտարապետության թանգարանը մեծ նվեր է ստացել. լուսանկարներ

Ճարտարապետության թանգարանը մեծ նվեր է ստացել. լուսանկարներ
15.09.2020 | 23:02

Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը նվեր է ստացել անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ամբողջ արխիվը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թանգարան-իստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ այն որակելով պատմական իրադարձություն:


Իսրայելյանը հեղինակել է այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Մայր Հայաստանը, Սարդարապատի հուշահամալիրը, «Նոյ» գինու-կոնյակի գործարանի շենքը և այլն:
«Արխիվի չափելիությունն անչափելի է, այն հսկայական նյութ է 20-րդ դարի ճարտարապետությունը հետազոտողների համար: Թանգարանն առաջիկայում կզբաղվի արխիվի թվայնացմամբ և ցուցանմուշների վերականգնմամբ, ինչը, բնականաբար, լուրջ աշխատանք է»,- գրել է Գրիգորյանը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 10840

Մեկնաբանություններ