ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

«Բեսպրեդելի» մասով գոնե դուք լռեք

«Բեսպրեդելի» մասով գոնե դուք լռեք
05.08.2026 | 11:37

Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում հայտարարել է, որ ինքն ուսանողական տարիքում խուսափել է մտնել սրճարաններ, որտեղ նստած են եղել նախկին իշխանությունների ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաների որդիները՝ թիկնապահներով, որովհետև կարող էր տեղի ունենալ «բեսպրեդել»։

Եթե ես ասեմ, որ նման բան չի եղել, ապա կկեղծեմ իրականությունը, որովհետև նման մթնոլորտ Հայաստանում, այո՜, եղել է, նման լակոտներ, այո՜, եղել են ու 2018-ին ժողովուրդը գլխավորապես այդ բարքերի դեմ էր դուրս եկել փողոց։ Ես 2018-ին բանակում եմ եղել, թե չէ ես նույնպես կլինեի փողոցում՝ այդ բարքերի դեմ։

Ամբողջ խնդիրը, սակայն, կայանում է նրանում, Վահագն ջան, որ այդ բեսպրեդել անող լակոտների պապաները միանգամից ՀՀԿ-ից դուրս եկան ու դարձան ՔՊ-ական ու նրանց կյանքում առանձնապես բան չփոխվեց, իսկ նրանց լակոտներից շատերն այսօր ձեր թիմակիցներն են, քո շուրջը նայիր, Վահագն, կտեսնես նրանցից շատերին, որոնց տեսնելիս՝ ժամանակին խուսափել ես սրճարան մտնել։

Ինչ վերաբերվում է Լևոն Քոչարյանին, որին մատնացույց էր անում Ալեքսանյանը, ապա սա փոքր քաղաք է ու բոլորը գիտեն, որ Լևոնը թիկնապահ չունի, ավելին՝ նրա մասնակցությամբ որևէ միջադեպի մասին տեղեկություն չկա անգամ ձեր ԶԼՄ-ներում, քանի որ նման միջադեպեր չեն եղել։ Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ ես Լևոնին ճանաչում եմ ու նրան հազար անգամ դրսում պատահական էլ հանդիպել եմ՝ միայնակ, այլ որովհետև դու սուտ ես խոսում, ընկեր ու դու գիտես, որ սուտ ես խոսում:

Իսկ «բեսպրեդելի» մասով գոնե դուք լռեք, որովհետև անգամ իմ կողմից ատելի նախկին իշխանությունների ամենահղփացած ժամանակ Հայաստանում նման «բեսպրեդել» երբեք չի եղել։ Որպես արդեն ԱԺ փոխխոսնակ՝ հարցադրումներ կուղղես ձեր թիմակից ՆԳ նախարարուհուն, թե ինչու՞ է այսօր Հայաստանում նման «բեսպրեդել»։

Վահե ԱՂԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ