Գլոբալ ուժային բալանս և միջպետական հարաբերություններ
30.10.2026 | 12:13
Աշխարհի տարբեր անկյուններում սկսել են ավելի հաճախ հնչեցնել այն միտքը, որ Թրամփը Պուտինին և Սիին զիջումների գնալով, փորձում է նրանց հետ հասնել ուժային բալանսի և դա էլ այն դեպքում, երբ Արևմուտքի ներսում նա ունի շատ լուրջ ֆինանսա-գաղափարական օպոզիցիա։
Բայց նույն Թրամփը նաև շատ լավ է հասկանում, որ ուժային աշխարհում բալանսի միակ հնարավոր ձևը, առաջին հերթին, հավասարակշռության ռեժիմն է ամենաուժեղների միջև, մի բան, որը սովորական կյանքում ամենուր է։
Եթե դիտարկում ենք այս հարցը պատմական անալոգիաների տեսանկյունից, ապա իր էությամբ ներկա իրավիճակին ամենամոտը Ռուզվելտ, Ստալին և Չերչիլ եռյակի հարաբերություններն էին երկրորդ աշխարհամարտի վերջերում, երբ Գերմանիայի պարտությունը այլևս կասկած չէր հարուցում, այսինքն, վերջինս որպես ուժ հաշվարկների մեջ այլևս չկար։
Եվ փաստացի աշխարհի տեր այդ եռյակը ի՞նչ արեց Թեհրան – Յալթա – Պոտսդամ հանդիպումների ու բանակցությունների շղթայով՝ այո, նրանք աշխարհը բաժանեցին մաքուր ուժային մոտեցումով, առանց որևէ գաղափարական կապիտալիզմ – սոցիալիզմ տեսակի նկատառումների, քանի որ ինքը Ստալինն էր իրեն համարում ռուսական կայսրերի գործի շարունակողը։
Այս առումով արժի մեկ անգամ ևս նշել, որ ցանկացած աշխարհաքաղաքական բնույթի բալանս իր բնույթով ուժային է, իսկ գաղափարախոսությունը, բազմաթիվ այլ գործոնների նման միայն այդ ուժերը մեծացնող կամ փոքրացնող գործակիցներից մեկն է, գործակիցներ, որոնք արտացոլում են տարբեր տեսակի ռեսուրսների ազդեցության չափը հիմնական ուժերի վրա։
Եթե նորից դառնանք Ռուզվելտ, Ստալին և Չերչիլ եռյակին, ապա նրանք փաստացի դաշնակիցներ լինելով և պլանավորելով պայքարը հիտլերյան կոալիցիայի դեմ, միաժամանակ իրենց պահում էին որպես ապագա հակառակորդներ ու, պատերազմից հետո էլ, Չերչիլի ֆուլտոնյան ելույթով դառնալով բացահայտ թշնամիներ, սահուն կերպով անցան սառը պատերազմի ռեժիմին։
Եթե փորձում ենք նաև հասկանալ գլոբալ ուժային բալանսի իմաստը, որին մասնակցում են ոչ միայն երեք ամենահզորները, այլ նաև մնացած բոլորը, ապա անցյալ սառը պատերազմի ժամանակների գլոբալ միջպետական հարաբերությունները դրա տիպական մոդելն են։
Ըստ այդ մոդելի կան հզոր ուժային բևեռներ իրենց ազդեցության սֆերաներով, որոնցից ամեն մեկում որոշակի ուժային օրինաչափություններով ինչ որ չափի իրենց ուժերը միավորվում են աշխարհաքաղաքական այն միավորները, որոնց շահերը այս կամ այն իմաստով բռնում են ուժային բևեռի շահերի հետ։
Եթե այս հարցին մոտենում ենք մարդկային համակարգերի կյանքի ու գործունեության մասին գիտության տեսանկյունից, ապա աշխարհաքաղաքական գլոբալ բալանսը դիտարկվում է որպես երկու տեսակի ուժա-շահային բալանսների կոմբինացիա՝ հորիզոնական ուժա – շահային բալանս ուժային բևեռների միջև և վերտիկալ կամ ուղղաձիգ ուժա – շահային հիերարխիկ բալանս ամեն մի ուժային բևեռի ներսում։
Գլոբալ աշխարհաքաղաքական իմաստով էլ ուժա-շահային դիսբալանսն էլ լինում է այն ժամանակ, երբ հորիզոնական ուժա-շահային բալանսը ուժային բևեռների միջև խախտվում է, որին էլ հետևում են նաև ուժա-շահային բալանսի ուղղաձիգ խախտումները ուժային բևեռների ներսում, որոնց ականատեսներն ենք մենք հիմա։
Մի փոքր այլ ձևով, ապագա հնարավոր գլոբալ աշխարհաքաղաքական ուժա – շահային բալանսը կարող է բնութագրվել նաև որպես ուժային բևեռների միջև հորիզոնական ուժա – շահային բալանս՝ համեմատաբար ավելի թույլերի հետ վերտիկալ ուժա – շահային բալանսի հաշվին։
Պավել Բարսեղյան
Մեկնաբանություններ