«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Նա երբեք 86 տարեկան չէր դառնա

Նա երբեք 86 տարեկան չէր դառնա
25.01.2025 | 12:57

Էսօր Վիսոցկին 86 տարեկան կդառնար... Չէ՛, չէր դառնա, բացառված ա, նա երբեք 86 տարեկան չէր դառնա։ Էդ նույնն ա, ինչ շունչդ երկու ժամ պահես։ Ո՜վ կարա շունչը երկու ժամ պահի։

Վիսոցկին հալածված չէր, մերժված չէր։ Չէ՛, թատրոնում էր խաղում, կինոյում, արտասահման էր գնում-գալիս, ֆրանսահպատակ կին ուներ․․․ Բայց ավելի վատ՝ նրան չէին նկատում, Վիսոցկի անունով պոետ չկար, գոյություն չուներ։ Եթե Գրողների միությանը հարցնեիր՝ Դուք Վիսոցկի անունով պոետ ունե՞ք, կասեին՝ չէ՛, մենք տենց պոետ չենք ստացել։ Դերասան էր, երգում էր էլի, ո՜ր մի դերասանը չի երգում. սովորական բարդ էր՝ գուսան, փողոցային երգիչ, իր լարից ընկած գիթառով երգում-մերգում էր, համերգ-մամերգ էր տալիս, ի՜նչ պոետ, պոետը Պուշկինն ա։

Իշխանության համար Վիսոցկին գլխացավանք էր՝ էն չէր երգում, ինչ պետք էր, իսկ եթե էն էր երգում, ուրեմն՝ նենց չէր երգում, ոնց որ պետք էր, ու թարսի պես էլ՝ մարդկանց դուր էր գալիս, նրանց սրտից էր երգում. ամբողջ երկիրը, երջանիկ, հաղթական երգերը թողած, նրան էր լսում։ Մի խոսքով՝ նա իշխանության համար շատ անհարմար պոետ էր։

Բայց, ախր, հարմար պոետ չի լինում, ինչպես, ասենք, հաճելի սրտի ծակոց չի լինում։ Ու հարցը կոնկրետ իշխանությունը չի։ Պոետը ոչ մի իշխանության համար էլ, հենց իր բնույթով, չի կարող հարմար լինել, որովհետև իշխանությունը զսպողն ա, իսկ պոետը՝ կապանքները քանդողը, իշխանությունը լռեցնողն ա, իսկ պոետը՝ ճչացողը։

Հարմար պոետ միայն գրականության դասագրքերում ա լինում՝ հաջորդ իշխանությունների օրոք։

Հենրիկ Պիպոյան

25. 01. 2024

Դիտվել է՝ 9436

Մեկնաբանություններ