Էրդողան-Դավութօղլու զույգն իմ կարծիքով բավականին ներադաշնակ զույգ էր Թուրքիայի քաղաքական դաշտում։ Դավութօղլուն նեոօսմանիզմի գլխավոր գաղափարախոսներից էր, ով նաև ակադեմիական մակարդակում էր ձևակերպում Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը։ «Ռազմավարական խորքը» (Stratejik derinlik) Դավութօղլուի լավագույն աշխահանքն է, որից հետո հրապարակված հոդվածները կամ լրացնում կամ շտկում էին որոշ թեզեր։ Ի դեպ` Դավութօղլուն նաեւ «Զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքական կուրսի հեղինակն էր։
Դավութօղլուն անցնելով ընդդիմադիր դաշտ, փաստորեն իր քաղաքական գործունեությունն ընդհանրապես դադարեցնում է, կազմալուծելով նաև վեցկուսակցական ընդդիմադիր կոալիցիան։
Թուրքիայի նախկին վարչապետ, նախկին ԱԳ նախարար և Gelecek Partisi-ի առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է քաղաքական գործունեությունն ավարտելու և իր հիմնադրած կուսակցության գործունեությունը դադարեցնելու մասին։
Դավութօղլուն դարձել է արդեն երրորդ կոալիցիոն առաջնորդը, որը լքել է ակտիվ քաղաքականությունը։ Ավելի վաղ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարել էր նաև İYİ Parti-ի նախկին ղեկավար Մերալ Աքշեները, իսկ Saadet Partisi-ի ղեկավարի պաշտոնը թողել էր Թեմել Քարամոլլաօղլուն։
Միաժամանակ երկրի հիմնական ընդդիմադիր ուժը՝ CHP-ն, պառակտման մեջ է հայտնվել Քեմալ Քըլըչդարօղլուի՝ կուսակցության նախագահի պաշտոնում վերադառնալուց հետո։ Կուսակցության նախկին առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է CHP-ից դուրս գալու մասին և ստեղծել նոր քաղաքական ուժ՝ Նոր կուսակցություն (Yeni Parti): Նրա հետ միասին կուսակցությունը լքել են նաև խորհրդարանի 90 պատգամավորներ։
Այսպիսով, սա փաստացի ավարտ է դնում վեցկուսակցական ընդդիմադիր կոալիցիայի պատմությանը, որը ձևավորվել էր 2023 թվականի ընտրություններից առաջ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ միավորվելու նպատակով։
Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Հ.Գ.
Թեպետ Դավութօղլուն իմ թշնամի երկրից է, բայց իր «Ռազմավարական խորքը» իմ ամենասիրելի աշխատանքներից մեկն է, որը նաև օգնում է հասկանալ Թուրքիայի քաղաքականության անցյալը, ներկան ու ապագան։