Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով՝ տեղեկացնում է Euronews-ը։ Նախնական ցանկում ներառված են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։               
 

Հավիտենական կյանք

Հավիտենական կյանք
04.08.2026 | 00:07

Օգոստոսի 4

-Ախ Հիսուս, որքան ենք սիրում Քեզ և կամենում ենք
ամբողջ սրտով Քեզ ծառայել:
-Իմ որդիներ, դուք երկուսով ընտրվել ու սահմանվել եք, որ Ինձ համար հզոր գործեր կատարեք: Հրաշքների ու փառքի անտես ծալքերը կբացվեն շուտով:
Կյանքը ինքնին փառավոր է` իր ամբողջության մեջ:
Այս սքանչելի հավիտենական կյանքը ձեր էության մեջ առեք:
Հավիտենական կյանքի այս թափանցումը ձեր հոգու, մտքի ու մարմնի մեջ` կմաքրի, կբժշկի, կվերանորոգի, երիտասարդ կդարձնի և այն ձեզնից ուրիշներին կփոխանցվի` նույն հրաշագործ զորությամբ:
«Այս է հավիտենական կյանքը, որ մարդիկ ճանաչեն Քեզ... և Հիսուս Քրիստոսին, որ Դու ուղարկեցիր»: ՈՒրեմն աշխատեք Ինձ հետ, որ մշտատև շփումով է՛լ ավելի Ինձ ճանաչեք:
Ձեր առօրյա կյանքը լցրեք Իմ մշտատև ներկայությամբ և այդ գիտակցումն ունեցեք ամեն ժամ:
Աշխատեք քիչը անել, բայց այդ արածը թող լինի արդյունավետ ու գեղեցիկ իրագործված:
Հիշեք, որ հավիտենական կյանքը միակ տևական կյանքն է. նշանակում է` մարդը ինչ, որ անում է առանց Իմ հոգու, առանց Իմ կյանքի զորության, զուր է ու անցողիկ:
Ինչ, որ կատարվում է Իմ հոգով ու կյանքով, ինքնին անմեռ է:
«Ես նրանց Հավիտենական կյանք կտամ, և նրանք երբեք չպիտի կորչեն, ոչ էլ որևէ մեկը նրանց կարող է խլել Իմ ձեռքից»:
Հետևաբար, հավիտենական կյանքը նշանակում է նաև ապահովություն:
Դիտվել է՝ 112

Մեկնաբանություններ