Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

«Հպարտ քաղաքացու անձնագրից» մինչև կրծքազարդ

 «Հպարտ քաղաքացու անձնագրից» մինչև կրծքազարդ
22.03.2026 | 15:37

Ո՞Ւր են հիմա «Հպարտ քաղաքացու անձնագիր» ստացածները, որ Նիկոլ Փաշինյանին հարցնեն՝ ի՞նչ եղավ այդ անձնագրի շապիկին պատկերված Հայաստանին միացած Արցախը, որ հիմա, փողոցներն ընկած, առանց Արցախ Հայաստանի քարտեզ պատկերող կրծքազարդեր ես բաժանում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5055

Մեկնաբանություններ