Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

«Հոգին ալ ունի իւր պահանջները»

«Հոգին ալ ունի իւր պահանջները»
02.10.2026 | 12:19
«Եթէ մենք կ՛ընդունինք, որ մարդս բաղկացած է մարմինէ և հոգիէ, եթէ կ՛ընդունինք, որ մարդուս մարմինը ունի իւր հարկաւոր պահանջները, ուրեմն այն ևս պէտք է ընդունինք, որ հոգին ալ ունի իւր պահանջները։ Ինչպէս որ սնունդը, շարժմունքը, քունը հարկաւոր են մարմինը առողջ պահելու, այնպէս ալ հոգւոյ համար հարկաւոր են հոգեկան սնունդ, որոյ մէջ է նաև գութը։ Ինչպէս որ ցուրտը, քաղցը, խոցը, հիւանդութիւնները կըտանջեն մարմինը, այնպէս ալ գոյժը, տրտմութիւնը, զրպարտութիւնը, մերձաւորներուս թշուառութիւնը կըտանջեն մեր հոգին, և այսպիսի հոգեկան տանջանքը մենք կ՛անուանենք գութ։ Մեր հոգին տանջող գութէն ազատելու համար մենք ուրիշ հնար չունինք, բայց եթէ մեր մերձաւորներին նորա կրած տանջանքներէն ազատելու, որը կ՛ասուի բարեգործութիւն։
Ուրեմն՝ գութը զգացմունք է, իսկ բարեգործութիւնը՝ այդ զգացմունքի մարմնանալը։
․․․Մէկ անհատը կ՛անէ այնքան, որքան որ նորա կարողութիւնը կըհասնէ, բայց դորանով աշխարհքի քաղցածները, մերկերը, անտէրները չեն երջանկանալ․ անթիւ անհամարները կըմնան անայցել, թշուառ։ Ուրեմն ի՞նչ պէտք է անել։
Այն ժամանակ իմ վրդոված հոգին կըպահանջէ ինձմէն, որ ես միւսներուն ևս յորդորեմ անելու այն, ինչ որ ես ինքս արի։ Ես իմ շուրջը կըժողովեմ իմ դրացիներուն, բարեկամներուն, ծանօթներուն, քաղաքացիներուն և կըսկսեմ նկարելու թշուառականներու վիճակը սև գոյներով և կըշարժեմ նոցա գութը։ Մենք կըմիաւորուինք, ոյժներս, նիւթական կարողութիւններս կըմիացնենք և շատ կարօտեալներու, շատ անհատներու օգնութիւն կըհասցնենք»։

ՌԱՖԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ

Խաչատուր Դադայանի ֆեյսբուքյան էջից
Դիտվել է՝ 3906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ