Ես այն բազմաթիվ երջանիկներից եմ, ովքեր պատիվ են ունեցել սովորելու մեծարգո պրոֆեսոր Գագիկ Ղազինյանից։
Նրա կյանքն ու գործունեությունը հայրենասիրության, արժանապատիվ քաղաքացու և իսկական մանկավարժի լավագույն օրինակներից են։ Նա կրթել է սերունդներ՝ փոխանցելով ոչ միայն իրավական գիտելիք, այլև պետական մտածողություն և արժեքներ։
Հենց այդ պատճառով էլ ցավալի է, երբ նման վաստակ ունեցող մարդկանց փորձում են մեկուսացնել կամ դուրս մղել հանրային կյանքից։ Երբ թիրախում են հայտնվում հասարակության լավագույն ներկայացուցիչները, դա արդեն վերաբերում է բոլորիս։
Շնորհակալություն, մեծարգո պրոֆեսոր, Ձեր անգնահատելի ծառայության և կրթած սերունդների համար։
Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ