ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Ծոցի շեյխերը խոստացած տրիլիոնները դեռ չեն վճարել Թրամփին, ուրեմն, խաղը շարունակվելու է

Ծոցի շեյխերը խոստացած տրիլիոնները դեռ չեն վճարել Թրամփին, ուրեմն, խաղը շարունակվելու է
24.03.2026 | 18:14

ՈՒ՞մ է ուղղված Թրամփի 48-ժամյա վերջնագիրը, որը հետաձգվեց 5 օրով։

Մամուլում հրատարակվեց հավաստի տեղեկատվական արտահոսք, համաձայն որի, Թրամփը Պարսից Ծոցի նավթային երկրներից պատերազմը շարունակելու համար պահանջել է 5 տրիլիոն, իսկ պատերազմը ավարտելու դիմաց՝ 2 տրիլիոն դոլար։

Հիշեցնեմ, որ Թրամփը, երկրորդ անգամ վերընտրվելուց հետո, առաջին արտասահմանյան այցը կատարեց Սաուդյան Արաբիա, Քաթար, ԱՄԷ։ Սաուդները խոստացան ԱՄՆ-ի տնտեսության մեջ կատարել 1 տրիլիոն դոլարի ներդրում, քաթարցիները Թրամփին նվիրեցին 600 միլիոն դոլար արժողությամբ նախագահական ինքնաթիռ...

Ի՞նչ իրավիճակ է այսօր։

Թրամփն ու Նաթանյահուն խփում են Իրանին, պարսիկները ի պատասխան պարալիզացնում են Ծոցի նավթային ու գազային ողջ բիզնեսը:

Ծոցի շեյխերը խոստացած տրիլիոնները դեռ չեն վճարել, ուրեմն, խաղը շարունակվելու է։ Թրամփն ու Բիբին պարսիկների ձեռքով խփելու են շեյխերին։ Չնայած, այժմ արդեն պարզ չէ, թե ով ում է խփում։ Թուրքիայի, Ադրբեջանի ու Ծոցի երկրների տարածքներում ընկած որոշ հրթիռներից պարսիկները հրաժարվում են, ասելով, որ դրանք իրենք չեն արձակել։

Այսինքն, եթե Ծոցի շեյխերը հրաժարվեն Թրամփին վճարելուց, կամ Իրանի դեմ պատերազմ հայտարարելուց, եթե պարսիկներն էլ շեյխերին չխփեն, նրանց խփելու են «այլ» կետերից...

Նույնը վերաբերվում է Ադրբեջանի ու Թուրքիայի մասնակցությանը, նրանց վրա ազդելու այլ լծակներ կան։

Հետաքրքիր խաղ են խաղում ամերիկացիները, խաղի ամեն մի նոր փուլ առաջացնում է մի նոր, դեռևս չկանխատեսված իրավիճակ՝ ներգրավելով նոր խաղացողների...

Սա նոր սերնդի պատերազմ է, այնքան նոր, որ նախագծված չէ, չունի սահմանում ու ավանդական ստրատեգիա:

Նոր աշխարհ է ծնվում, քաղաքական իսլամի ժամանակն ավարտվում է, դրա հետ մեկտեղ պիտի ավարտվի 21-րդ դարում անտեղի վերածնված քաղաքական հուդաիզմի մեծ փուլը։

Այդ մասին՝ հետո:

Արա Արայան

Դիտվել է՝ 6591

Մեկնաբանություններ