ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

«Թող մնա տոներից հետո»

«Թող մնա տոներից հետո»
05.12.2025 | 17:11

Նկատե՞լ եք, թե դեկտեմբերին ամենատարածված արտահայտությունը որն է: Այս օրերին մոտեցեք որևէ մեկին, փորձեք գործնական խոսակցություն սկսել կամ պարզապես պայմանավորվել հանդիպման համար, և նա ձեզ անմիջապես կասի. «Թող մնա տոներից հետո»: Թե ինչ կապ ունեն հեռանկարում գծագրվող տոները քո առաջարկի հետ, դա արդեն որևէ նշանակություն չունի: Մարդը գերզբաղված է, պիտի տարի փակի, գուցե նաև դարաշրջան է փակելու: Իսկ սեփական անձի կարևորման բարդույթի կուժն ու կուլան էլ ու՞մ գլխին կոտրի, եթե ոչ՝ դեկտեմբերի: Եվ քանի որ դու այդ մասին գիտես, և քանի որ նա էլ այդ մասին գիտի, հրաժեշտ տվեք այդ տառապյալին բարի ժպիտով՝ ոչ դեկտեմբերին, ոչ էլ տոներից հետո նրան չհանդիպելու հաստատ որոշմամբ:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 7751

Մեկնաբանություններ