«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Հայկական ֆուտբոլի ամենամեծ խնդիրն այսօր մրցակիցը չէ, այլ ղեկավարությունը, որը չգիտի՝ ինչ է ղեկավարում

Հայկական ֆուտբոլի ամենամեծ խնդիրն այսօր մրցակիցը չէ, այլ ղեկավարությունը, որը չգիտի՝ ինչ է ղեկավարում
03.10.2026 | 18:10


Հայկական ֆուտբոլը այսօր ծնկի է իջած ոչ թե հակառակորդների ուժից, այլ ՀՖՖ-ի ղեկավարության տպավորիչ անկարողությունից։
Մելիքբեկյանը ֆուտբոլը վերածել է փակ ակումբի, որտեղ ամեն ինչ կա՝ բացառությամբ պրոֆեսիոնալիզմի։
Այս մարդիկ ոչ թե սխալվում են, այլ պարզապես չեն կարողանում։ Եվ ամեն խաղից հետո իրենց ինքնարդարացող միևնույն դատարկ խոսքերը դարձել են ֆուտբոլասերների ամենօրյա վիրավորանքը։
Հայկական ֆուտբոլի ամենամեծ խնդիրն այսօր մրցակիցը չէ, այլ ղեկավարությունը, որը չգիտի՝ ինչ է ղեկավարում։
ՀՖՖ-ում նստածներն այնքան են կտրվել իրականությունից, որ թվում է՝ իրենք այլ դաշտում են խաղում, այն էլ՝ առանց գնդակի։
Ինչ վերաբերում է Ազգային հավաքականի գլխավոր մարզչին՝ սա արդեն անհամեմատելի ավելի ցավոտ է. մարդ, որը պիտի դառնա թիմի ոգեշնչող ուժը, դարձել է թիմի ամենաթույլ օղակներից մեկը։
Եթե մարզիչը չի տեսնում, որ ամլացել է իր գաղափարական ու տակտիկական զինանոցը, ապա ընդամենը մեկ բան է ակնհայտ՝ նա այլևս ոչինչ չունի տալու հավաքականին։
Այսօրվա ՀՖՖ-ն ֆուտբոլը չի բարձրացնում, այլ պահում է գետնին՝ ամբողջ ծանրությամբ։
Եվ որքան երկար այս մարդիկ մնան համակարգում, այնքան երկար ֆուտբոլը կմնա խեղդված նույն ճահիճում, որտեղ արդեն տարիներ շարունակ օրորվում է։
Ժողովրդի համբերությունն էլ լիմիտ ունի, իսկ ՀՖՖ-ի ղեկավարների՝ անպատասխանատու գործողությունները վաղուց անցել են այդ սահմանը։
«Հայկական ֆուտբոլը երկրի խաթարված վիճակի ամենահստակ արտացոլումն է»…

Հովհաննես Պողոսյան
Դիտվել է՝ 3768

Մեկնաբանություններ