Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ե՛վ անվտանգության, և՛ արագ արձագանքման համար

Ե՛վ անվտանգության, և՛ արագ արձագանքման համար
23.02.2018 | 01:37

911 ծառայության որակի մակարդակը կրկին կբարձրացվի, ինչը բխում է արագ արձագանքման նկատառումներից։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության երեկվա նիստում ներկայացրեց, գործադիրն էլ հաստատեց տեղորոշման համակարգի ներդրման ծրագիրը։ Նշենք, որ այն իրականացվելու է ոչ միայն արտակարգ իրավիճակների նախարարությունում, այլև ոստիկանությունում։ Հաշվի առնելով, որ այսուհետ ահազանգի դեպքում անմիջապես որոշվելու են տեղանքն ու զանգահարողի գտնվելու վայրը, պետք է ենթադրել, որ ոչ միայն արագ արձագանքման, այլև անվտանգության ապահովման առումով համակարգը կարող է արդյունավետ լինել։



Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ