Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Իլհամին դրսից պարտադրել են դադարեցնել հարձակումը

Իլհամին դրսից պարտադրել են դադարեցնել հարձակումը
19.09.2023 | 18:25

Իլհամի օգնականի ասելով՝ «օպերացիայի հիմնական առաջադրանքները մոտ են ավարտին, ռազմական թիրախները արդեն չեզոքացված են»:

Կարծում եմ՝ ոչ մի ռազմական թիրախ ոչնչացված լինել չէր կարող, քանի որ այդպիսիք դժվար թե լինեին Արցախում՝ ծանր տեխնիկան անցյալ տարվա վերջին հանելուց հետո: Սա նշանակում է, որ Իլհամին դրսից պարտադրել են դադարեցնել հարձակումը:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 2534

Մեկնաբանություններ