ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ես կխմեմ

Ես կխմեմ
22.12.2025 | 10:23

Վաղը երեկոյան ես կխմեմ նրանց կենացը, ում արժանապատվությունը չի վաճառվում:

Նրանց կենացը, ում արժանապատվությունը փողով չի չափվում:

Նրանց կենացը, ում արժանապատվությունը պաշտոնով չի փոխվում:

Նրանց կենացը, ում արժանապատվությունը պատճառաբանություններ չի ընդունում:

Վաղը երեկոյան ես կխմեմ արժանապատվությունը կյանքի էտալոն դրաձրած անհատների կենացը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3915

Մեկնաբանություններ