Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Դիրքը հանձնողի...»

«Դիրքը հանձնողի...»
28.01.2026 | 15:28

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան 147 դպրոցի բակում այսօր կանգնեցվեց հերոսի արձանը։

Ձեռքին՝ նռնակ, աչքերում՝ դիրքը պահելու անսահման վճռականություն։

Արձանի ներքևում Ռոբերտի պատգամ դարձած խոսքերն են. «Դիրքը հանձնողի...»։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 8480

Մեկնաբանություններ