Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և անազատության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալներին

Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և անազատության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալներին
31.01.2026 | 11:44

«Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին։

Չախալյանն, ինչպես միշտ, պինդ էր․ իր նկատմամբ ապօրինությունները, թեև անարդար է համարում՝ բոլոր առումներով օրենքից դուրս, սակայն արդեն սովոր է ռեժիմի նմանօրինակ վերաբերմունքին։

Վերջինիս համոզմամբ՝ վերջնարդյունքը հաղթանակն է, որի հիմքում հանրության հնարավոր բոլոր շերտերի ակտիվ և գործուն մասնակցությունը պետք է դառնա։

Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու բանտը անհամատեղելի են, ու թեև վերջինս կանխատեսելի է դիտարկում իր նկատմամբ քաղաքական հետապնդումները, սակայն ես՝ ինքս, այս ամենի հետ ոչ մի կերպ չեմ համակերպվում։

Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և անազատության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալներին։

Տիգրան Աբրահամյան

Դիտվել է՝ 4191

Մեկնաբանություններ