ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Կենսաթոշակները բարձրացնելու հակառակ կողմը

Կենսաթոշակները բարձրացնելու հակառակ կողմը
08.03.2026 | 15:50

Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ կենսաթոշակները 10 հազար 400 դրամով բարձրացնելու կարիք չկա, եթե բարձրացնեն, կենսաթոշակառուները ինչի՞ վրա են ծախսելու այդ գումարը։ Հետո տեսավ, որ իր վարկանիշը գլորվում է ցած, որոշեց կենսաթոշակները բարձրացնել։ Շատ կենսաթոշակառուներ կարծում են, թե իրենց կենսաթոշակներն ապրիլի 1-ից ավելանալու են 10 հազար դրամով, մինչդեռ միայն նվազագույն կենսաթոշակները՝ 36 հազար դրամներն են ավելանալու այդ չափով, մնացածները՝ ավելի քիչ չափով։ Այնպես է ստացվելու, որ աշխատանքային ստաժ չունեցող, 36 հազար դրամ թոշակ ստացողը թոշակի ավելացումից հետո ստանալու է 46 հազար դրամ, իսկ աշխատանքային բավական ստաժ ունեցող 40 հազար դրամ թոշակ ստացողի թոշակն ավելանալու է, ասենք, 6 հազար դրամով։ Արդյունքում՝ աշխատանքային ստաժ ունեցող և չունեցող թոշակառուները կարող են ստանալ նույնչափ՝ 46 հազար դրամ թոշակ։ Այն ժամանակ տարիների աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուն կժգոհի, ասելով՝ այդքան տարի իզու՞ր եմ աշխատել, որ աշխատանքային ստաժ չունեցողի չափ եմ թոշակ ստանում։ Այդպես խառնակ է լինում, երբ ընտրություններից 3 ամիս առաջ, կենսաթոշակառուների քվեները ստանալու համար հապճեպ որոշում են հումորի կամ խաբելու օրվանից՝ ապրիլի 1-ից բարձրացնել կենսաթոշակները։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3323

Մեկնաբանություններ