ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ասացին՝ մահացել է, ու այս անգամ չսխալվեցին

Ասացին՝ մահացել է, ու այս անգամ չսխալվեցին
21.03.2026 | 11:20

Chuck Norris

(1940–2026)

Մի լեգենդ պակասեց աշխարհից։

Մի ամբողջ մանկություն՝ լռեց։

Նա պարզապես դերասան չէր։

Նա մի ամբողջ դարաշրջան էր՝

ուժի, կարգապահության

և լուռ արժանապատվության։

Մենք մեծացանք նրա ֆիլմերով,

որտեղ արդարությունը միշտ հաղթում էր,

իսկ ուժը՝ ծառայում էր բարուն։

Բայց ամենաուժեղը նրա մեջ

ոչ թե հարվածն էր,

այլ՝ սկզբունքը։

Նա դարձավ լեգենդ՝

ոչ միայն էկրանին,

այլ նաև մարդկանց հիշողության մեջ,

որտեղ միշտ կապրի՝

որպես մի մարդ,

ով երբեք չի հանձնվում։

Հանգչիր խաղաղությամբ…

Քո լռությունն էլ է ուժեղ։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 6109

Մեկնաբանություններ