«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Ամեն մի ոճրից առաջ միշտ խոստացել են անել այդ ոճիրը

Ամեն մի ոճրից առաջ միշտ խոստացել են անել այդ ոճիրը
21.08.2026 | 22:11

Սրանք անկեղծ են։ Միշտ խոստովանել են, թե համազգային նշանակության ի՛նչ ոճիրներ են գործել, ամեն մի ոճրից առաջ միշտ խոստացել են անել այդ ոճիրը։ Այսօր էլ հրապարակավ խոստանում են հերթական հողատվություն թշնամուն։

Հայաստան կոչվող ժամանակավոր հանրապետությունում քանի՞ գրանցված ու չգրանցված կուսակցություն, հասարակական կազմակերպություն կա։ Դրանք կարծես ղեկավարներ էլ ունեն, որոնք կարծես գիտեն միմյանց, բայց չգիտեն իրենց գործառույթները, օրինակ՝ չգիտեն, որ օրհասի պահին պիտի հանդիպեն միմյանց, և յուրաքանչյուրն իր հավատավորներին ոտքի հանելու, հանրությանը համախմբելու կոչ պիտի անի, բայց չի անում, որովհետև, ասացի արդեն, չգիտե անելիքը, գործառազուրկ ղեկավար է իր հիմնած անդեր ու անտեր կուսկազմակերպության պես։

Եվ թշնամին գարշահոտ օտարը չէ, թշնամին մեզնից յուրաքանչյուրն է։ Մնանք սպասող, արդ, մեր ձեռքով կազմակերպվելիք մեր բնաջնջմանը․․․

Դավիթ Գյուլզադյան

Դիտվել է՝ 6566

Մեկնաբանություններ