«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Որ մեր հաշվին ավելի ճոխ ֆռֆռան անբան «դիվանագետները»

Որ մեր հաշվին ավելի ճոխ ֆռֆռան անբան «դիվանագետները»
07.09.2023 | 16:51

Պետությունը վերջին 5 տարիների ընթացքում հավելյալ 5-6 միլիարդի պարտքի տակ են մտցրել ու Լոնդոնի ամենա-ամենաճոխ ու թանկ հատվածում՝ Բուքինգեմյան պալատին մոտ, Մեյֆեյրի դիմաց, Ս. Ջեյմս հրապարակում շենք են գնում դեսպանատան համար։ Որ մեր հաշվին ավելի ճոխ ֆռֆռան անբան «դիվանագետները»։

Դե, մենք էլ ի՞նչ, ավելի շատ պետք է ճռռանք հարկերի ու տուգանքների տակ։ Մենք ենք դրա «մատերիալը»։

Ծակ գրպանով ծիծաղատեղի են դառնում։ Ես պատկերացնում եմ, թե անգլիացիներին ոնց է բացել էս երևույթի վրա։

Շուտով կիմանանք, որ դեսպանին ու նրա տեղակալներին էլ վերջին սերնդի «Ռոլս-Ռոյս Ֆանտոմ» կամ, ամենայն հավանականությամբ, «Բենթլի Մուլսան» են գնել, որ թագավորի մեքենային մոտ լինի։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 6614

Մեկնաբանություններ