«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

Ցամաքային ներխուժումը Իրան ԱՄՆ-ի վրա ավելի ծանր կնստի, քան՝ Վիետնամը

Ցամաքային ներխուժումը Իրան ԱՄՆ-ի վրա ավելի ծանր կնստի, քան՝ Վիետնամը
04.03.2026 | 16:01

Քրդական գործոնը տարածաշրջանում այն եզակի գործոնն է, որը համախմբում է միաժամանակ Թուրքիային, Իրանին, Իրաքին և Սիրիային։ Քրդական սեպարատիզմը «կարմիր գիծ» է այս երկրների համար, ուստի ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից քրդական ուժերի ակտիվացումն ու հակաիրավական կոալիցիայի մեջ ներառումը կստիպի այս 4 երկրներին գաղտնի կամ բացահայտ համագործակցել։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան լուրջ է խնդիրը, ապա 1928-ին՝ Արարատի քրդական ապստամբությունը ճնշելուց հետո, Իրանի շահը Թուրքիայի առաջնորդ Աթաթուրքի կողմից համոզվեց, որպեսզի Թուրքիային զիջի Նախիջևանի հետ կապող փոքր, բայց ռազմավարական մեծ նշանակություն ունեցող տարածքը։ Աթաթուրքը համոզել էր, թե դա անհրաժեշտ է քրդական սեպարատիզմը ոչնչացնելու համար։

Իհարկե, այսօր Իրանում հասկանում են, թե ինչ լուրջ ռազմավարական սխալ է գործվել այն ժամանակ, սակայն, ցավոք, արդեն արված է։

Անկախ ամեն ինչից, ցամաքային ներխուժումը ԱՄՆ-ի վրա ավելի ծանր կնստի, քան՝ Վիետնամը: Վիետնամում թեպետ տեխնոլոգիական ու մնացած առավելությունները 100%-ով ԱՄՆ-ի կողմն էին, սակայն վիետնամցիների վճռական պայքարը ստիպեց ԱՄՆ-ին ընդունել պարտությունը։

Իրանում մեծամասամբ գաղափարականացված հասարակություն է, և սա այն դեպքն է, երբ դասական մեթոդները չեն կարող ապահովել այն արդյունքը, որը հնարավոր է ցանկացած այլ պետության դեպքում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1834

Մեկնաբանություններ