Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Միջանկյալ զեկույցը՝ երկակի ստանդարտների և ապատեղեկատվության դասական նմուշ

Միջանկյալ զեկույցը՝ երկակի ստանդարտների և  ապատեղեկատվության դասական նմուշ
13.05.2026 | 16:20

ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը 2026 թվականի մայիսի 11-ին և 12-ին Երևան կատարած երկօրյա այցից հետո հրապարակել է միջանկյալ զեկույց, որը երկակի ստանդարտների և, ցավոք, ապատեղեկատվության դասական նմուշ է:

Մասնավորապես, ընդդիմադիր քաղաքական ուժերի մտահոգությունների մասով ընդամենը արձանագրվել է, որ «լսել են» համապատասխան անձանց, իսկ իշխանական թեզերը արձանագրվել են իբրև հաստատված փաստեր:

Հայ Եկեղեցու նկատմամբ արշավանքի, առավել ևս, նախընտրական ծրագրում արտացոլված առերևույթ հակասահմանադրական դրույթներն անտեսելով, պարզապես բավարարվել են «Պատվիրակությունը նշել է նաև Հայ Առաքելական Եկեղեցու աննախադեպ ներգրավվածությունը քաղաքականության մեջ» մերկապարանոց և բազմիցս անհիմն չարչրկվող հաստատումով:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 10028

Մեկնաբանություններ