ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Իշխանությունը հո բնության հետ կռիվ չի՞ տա

Իշխանությունը հո բնության հետ կռիվ չի՞ տա
11.01.2018 | 23:32

Նախօրեին երկրի ղեկավարը, անդրադառնալով թանկացումներին, ասաց. «Մենք պարտավոր ենք, ուղղակի պարտավոր ենք առանց հոգնելու, առանց հաշվի առնելու բազմաթիվ հանգամանքներ, մշտապես հանրությանը տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին` մշտապես: Եվ չբավարարվենք միայն նրանով, որ մի փոխնախարար մի օր ասել է, թե որն է այս կամ այն ապրանքի թանկացման պատճառը: Վստահ եմ, որ մարդիկ կտեսնեն՝ մեր ասածները օբյեկտիվ են, թե օբյեկտիվ չեն»: Երեկ մի փոխնախարար, այն էլ գյուղատնտեսության, խոսել է գյուղմթերքի թանկացման մասին, սակայն կոնկրետ պատճառ չի նշել, թե ինչով է պայմանավորված գների բարձրացումը: Ամեն ինչ փոխնախարար Ռոբերտ Մակարյանը պայմանավորել է տարին երաշտային լինելով: Այսինքն, մեղավոր է բնությունը, իսկ իշխանությունը հո բնության հետ կռիվ չէ՞ր տա: Բայց նախագահի հրահանգով պարզաբանումները չպետք է ավարտվեն միայն փոխնախարարների մակարդակում: Հերթը նախարարներինն է, նրանք էլ ստիպված մի բան պետք է մտածեն, թե ինչու է թանկացումների մեծ ալիք սկսվել: Իսկ շատ ավելի բարդ է ֆինանսատնտեսական բլոկի պատասխանատուների վիճակը, քանի որ ԵԱՏՄ-ի մաքսային դրույքաչափերից բխող թանկացումները պետք է որ, ըստ նրանց, չնչին թանկացումներ բերեին: Բայց շուկայում գների զգալի աճ կա:


Փաստորեն, մեղավորները հայտնի են՝ երաշտը, մաքսային դրույքաչափերը: Կառավարությունը չի կարող, չէ՞, բնության հետ կռիվ տալ կամ էլ ավելի մեծ տարերքի՝ ԵԱՏՄ-ի, նույն է թե Ռուսաստանի հետ: Ի՞նչ է մնում` շարունակել տնտեսության մոնոպոլիզացիան, հակամրցակցային տնտեսական քաղաքականությունը, որոնց «երեսից» չէ, որ երկրում մոլեգնում է թանկացումների ուրվականը: Թե չէ անընդհատ մեղադրում ենք տնտեսությունում գերակա դիրքը չարաշահող խեղճուկրակ մոնոպոլիստներին: Հիմա դուք ասեք՝ ձեր ասածներն ու արածներն օբյեկտիվ ե՞ն, թե՞ ոչ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ