Իրանի զինված ուժերը կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին պատասխանելու համար՝ ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Իրանի ժողովրդի պատասխանը կլինի վճռական և որոշիչ՝ ստիպելով օրինախախտներին զղջալ իրենց հանցավոր գործողությունների համար»,- ընդգծել է Իրանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը:               
 

Չենք ուզում ցախավելի հնամաշ մշակույթը թողնել էթնոգրաֆիկ թանգարաններին

Չենք ուզում ցախավելի հնամաշ մշակույթը թողնել էթնոգրաֆիկ թանգարաններին
28.02.2026 | 17:15

Երբ առավոտյան նայում ես մեր քաղաքի կոմունալ բաժնի աշխատողներին, հասկանում ես, որ չենք ուզում ցախավելի հնամաշ մշակույթը թողնել էթնոգրաֆիկ թանգարաններին։

Մինչ ամբողջ աշխարհը գնում է ռոբոտացման և արդյունավետության ճանապարհով, մեր քաղաքում դեռ տեսնում ենք նույն տխուր պատկերը։ Կոմունալի աշխատողները, դաշտերից հավաքած ցախավելները ձեռքներին, ժամերով փոշին մի կողմից մյուսն են քշում։ Իրականում սա աշխատանք չէ, սա աշխատանքի իմիտացիա է։

Չինական շուկայում ժամանակակից, փողոց ու մայթեր մաքրող կոմպակտ մեքենաների արժեքը տատանվում է 500,000-ից մինչև 1,000,000 դրամի սահմաններում, և սա նույնիսկ մեկ միջին օղակի պաշտոնյայի պարգևավճարի չափ չկա։

Հիմա հարց. արդյո՞ք արժանապատիվ է մարդուն ստիպել ժամերով չարչարվել մի գործի վրա, որը մեքենան անում է ընդամենը 5 րոպեում և 10 անգամ ավելի որակով։

Ինչո՞ւ մեր երկրի պատկան մարմինները չեն կարողանում ներդնել մի քանի միլիոն դրամ և գնել գոնե 5-10 նմանատիպ տեխնիկա, որոնք կթեթևացնեն մարդկանց գործը և քաղաքը իրոք կմաքրեն, ոչ թե փոշի կցրեն։ Եվ առհասարակ, զբոսաշրջային քաղաքի համար փողոցում տեխնիկայի առկայությունը խոսում է նաև զարգացվածության ու հոգատարության մասին։

Ի հիշեցում այն քաղաքական ուժերին, որոնք ամեն ընտրությանը ներկայանում են դատարկ խոստումներով՝ ազատ տնտեսական գոտի, օդային տրամվայ ու բիզնես ներդրումների սին ծրագրերով, էլեմենտար հարցերը լուծեք, հետո անցեք ֆանտաստիկայի ժանրին:

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 109

Մեկնաբանություններ