«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Փաշինյանը լայն առումով բացեց իր խաղաքարտերը

Փաշինյանը լայն առումով բացեց իր խաղաքարտերը
02.11.2026 | 14:04

Ընդդիմությունը կա՛մ խորհրդարանում կապահովի Ադրբեջանի պարտադրած սահմանադրության նախագծի անցնակցումը դեպի հանրաքվեի փուլ, կա՛մ Փաշինյանը կսկսի իր ավանդական՝ մասսաներ գեներացնելու և ընդդիմությանը կապիտուլյացիայի ենթարկելու մարտավարությունը։

Սա 2018 թվականի մայիսից հետո կիրառվեց արտահերթ ընտրությունների գնալու համար՝ ՀՀ ԱԺ-ն շրջափակելով, ապա դատական համակարգը տոտալ վերահսկողության նպատակով սկսվեց դատարանները շրջափակելու օպերացիան, իսկ արդեն 2020-ից հետո՝ իշխանությունը պահելու համար։

Իհարկե, եթե ընդդիմության ներսում հնարավոր է եղել ապահովել միակամություն, ապա առնվազն այս մասով ընդդիմությունը, մասնավորապես «Ուժեղ Հայաստանը», իր գլխավոր գործիքները փողոց գեներացնելու հանձնեց հունիսի 7-ից հետո։ Ուստի, եթե խորհրդարանական ընդդիմությունը ընտրել է ԱԺ-ում չկապիտուլացվելու ճանապարհը, ապա առնվազն փողոցային գործողություններին կամ Փաշինյանի պատկերացրած «հանրային ճնշման» օպերացիային հակադրելու ռազմավարություն պետք է ունենա, իսկ եթե չունի, կարծում եմ, ժամանակն է հրաժարվել քաղաքականությամբ զբաղվելուց։

Փաշինյանը ԱԺ-ում իր համար ապահովեց մի կարևոր բան՝ «օրակարգի առևանգման» հիմքեր, և փոխարենը հանրային ճնշմամբ ընդդիմությունը սպառնար, դա անում է իշխանությունը։

Այստեղ արձանագրելու մի ցավալի բան կա․ «Հայաստանում քաղաքականությամբ ապրում ու զբաղվում է միայն մեկ մարդ», և այդ մեկը ընդդիմությունը չէ։

Իսկ վերջում․ «Ալիևյան Սահմանադրություն» անունը ստացած նախագիծը բովանդակային քննարկման ենթակա չէ (գոնե՝ ինձ համար), քանի դեռ այն կրում է ալիևյան կնիքը՝ Անկախության Հռչակագրի բացակայությունը։ Նախագիծը բովանդակային քննարկման արժանի է միայն այն դեպքում, եթե այնտեղ չլինի ալիևյան կնիք, և այն լինի բացառապես ներքին «հանրային դաշինքի» արդյունք, ո՛չ արտաքին պարտադրման հետևանք։

Արա Լ. Պողոսյան

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ