ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Ներիր և մոռացիր

Ներիր և մոռացիր
26.07.2026 | 00:10

Հուլիսի 26

- Տե՛ր, շնորհակալ եմ Քեզ ամեն ինչի համար, օրհնում եմ
Քեզ և գովում Քո փառավոր անունը:
- Սիրով ու խնդությամբ լցրու քո աշխարհը:
Բնավ կարևորություն մի տուր, թե ինչ նեղություններ ես կրել անցյալում:
Մոռացի՛ր, ների՛ր, սիրի՛ր ու ժպտա՛:
Այնպե՛ս վարվիր ամենքի հետ, ինչպես Ինձ հետ կվարվեիր` սիրով ու ազնվորեն:
Կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են անում, դու երբե՛ք մի փոխիր քո ազնիվ վերաբերմունքը նրանց նկատմամբ:
Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ