ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Մեծ պատերազմի վտանգն ակնհայտ է և որևէ տեղ չի անհետացել

Մեծ պատերազմի վտանգն ակնհայտ է և որևէ տեղ չի անհետացել
02.08.2026 | 16:10

Մեծ հավանականությամբ՝ առաջիկա օրերին, գուցե նույնիսկ հենց այս գիշեր, ԱՄՆ-ը և Իսրայելը հերթական խոշորածավալ օդային հարձակումն են գործելու Իրանի դեմ։ Այս անգամ հարվածների հիմնական թիրախ կարող են դառնալ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, վառելիքաէներգետիկ հանգույցները, ինչպես նաև ռազմավարական նշանակության մի շարք կամուրջներ և այլ օբյեկտներ։ Նման հարվածները նպատակ ունեն խաթարելու Իրանի տնտեսական և տրանսպորտային համակարգը և կազմալուծելու երկրի պետական կառավարումը։

Ի պատասխան՝ Իրանը, ինչպես արդեն պաշտոնապես հայտարարել և նախազգուշացրել է, կարող է հարվածներ հասցնել Պարսից ծոցի արաբական միապետությունների և Իսրայելի ռազմավարական ենթակառուցվածքներին, ինչպես նաև այդ երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Եթե իրադարձություններն ընթանան այս սցենարով, հակամարտությունը կարող է արագորեն վերաճել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի՝ ընդգրկելով Իրանի արևմտյան, հյուսիսային և արևելյան սահմանների երկայնքով գտնվող պետությունները, այդ թվում՝ Այսրկովկասը։

Նման զարգացումների քաղաքական, տնտեսական և ռազմական հետևանքներն անխուսափելիորեն անդրադառնալու են մեր երկրի վրա։ Հետևաբար, առաջիկա օրերն ու շաբաթները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Հայաստանի անվտանգության և ապագայի համար։

Ցավոք, այս պայմաններում Հայաստանի վայ-իշխանությունների ուշադրությունը դարձյալ կենտրոնացած է երկրի ներսում աղմուկ-աղաղակ ու կռիվ գցելու վրա...

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանին հասցվելիք հարվածները հետաձգելու մասին՝ իբր «խաղաղության պայմանագրի արագ ստորագրմանը նպաստելու նպատակով»։ Դրան զուգահեռ՝ նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները լիովին պատրաստ է հարվածել Իրանին «ռազմական սարսափի, ուժի և հզորության այնպիսի մակարդակով, որն աշխարհը չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»։ Մեծ պատերազմի վտանգն ակնհայտ է և որևէ տեղ չի անհետացել։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ