Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Հորը տեսնել

Հորը տեսնել
21.09.2026 | 00:01

Սեպտեմբերի 21

«Տեր, Հորը ցույց տուր, և այդ բավական է
մեզ» (Հովհ. ԺԴ. 8)։

- Ի՛մ որդիներ. արդեն երկար ժամանակ է, ինչ Ես ձեզ հետ եմ, ձեզ մոտ գալով` խոսել եմ ձեզ հետ, սակայն դուք դեռ Հորը չեք ճանաչել:
Ձեր Հայրը անսահման տիեզերքի ներդաշնակ կարգն Իր իրավասության տակ պահող Աստվածն է: Նա այն է, ինչ Ես եմ: Այն անսպառ սերը, զորությունը, գեղեցկությունը, որ տեսնում եք Իմ մեջ, Իմ Հորից են գալիս:
Եթե այս տեսնեք՝ ճանաչեք Իմ Հորը և Ինձ, ինչպես որ կանք, այդքանն իսկ բավական է ձեզ, որպեսզի իրոք իմաստավորվի ձեր կյանքը և գոհացում պատճառի ձեզ, այս հենց այն է, ինչ հարկավոր է ձեզ:
Դիտվել է՝ 125

Մեկնաբանություններ