Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածը հերթական անգամ անամոթաբար լռում է հայկական բնակավայրի ու դիրքերի գնդակոծության մասին
14.05.2025 | 21:08
Ադրբեջանի ԶՈւ-ն երեկ և նախօրեին գնդակոծել է Տավուշի Մովսես գյուղն ու տարածքում գտնվող դիրքերը
Ըստ էության, թուրքին ծառայող Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածը ստորաբար լռում է երեկ և այսօր Տավուշի Մովսես գյուղի գնդակոծման վերաբերյալ: Պարզապես անամոթաբար թաքցնում է կատարվածը: Ընդ որում, սա «պաշտպանության նախարարություն» կոչվածի կողմից նմանաբնույթ անթույլատրելի գործելակերպի առաջին դրսևորումը չէ, նախկինում նույնպես անդրադարձել ենք «ՊՆ» կոչվածի կողմից այսպիսի փաստերը հանրությունից թաքցնելու դեպքերից մի քանիսին:
Կարելի է ենթադրել, որ կատարվածը թաքցնում, Ադրբեջանի ագրեսիայի հերթական դրսևորման մասին լռում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի հանձնարարությամբ, ներքին հրամանով կամ պահանջով, քանի որ դա Նիկոլի «խաղաղության պայմանագրի» համատեքստից դուրս է:
Ադրբեջանի ԶՈւ- ն հրաձգային զինատեսակներից Մովսես գյուղի և տարածքում գտնվող Հայաստանի ԶՈւ դիրքերի գնդակոծումը սկսել է մայիսի 12- ի երեկոյան 23:00-ի կողմ և այն դադարեցրել միայն երեկ ժամը 11-ի կողմ: Գնդակոծման հետևանքով վնասվել է Մովսես գյուղի տներից մեկի տանիքը, զուտ բարեբախտությամբ զոհեր, վիրավորներ չենք ունեցել: Այս պահին դեռ չգիտենք՝ Տավուշի մարզի այլ բնակավայրեր ու դիրքեր նույնպե՞ս գնդակոծվել են, թե ոչ:
Ինչպես Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածի պաշտոնական կայքում, այնպես էլ ֆեյսբուքյան էջում, նաև ՊՆ կոչվածի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջում Մովսեսի գյուղի և Հայաստանի ԶՈւ դիրքերի գնդակոծման վերաբերյալ այսօր ժամը նույնիսկ 19: 21- ի դրությամբ բառ անգամ չկա, վերոնշյալ ակտիվ հղումներով կարող եք համոզվել դրանում:
Արթուր Հովհաննիսյան
Հեղինակի նյութեր
- Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը հասել է իր նպատակին. Նիկոլի ոհմակը ոռնում է
- Պուտինը հասկացրել է, թե ինչ կորուստներ են սպասվում Հայաստանին, բայց Նիկոլը շարունակում է անտեսել զգուշացումները
- Պուտինը և ՌԴ փոխվարչապետը շրխկացրել են Նիկոլին՝ չի՛ խանգարում
- Լինելու է Հայաստանի ոչ միայն տնտեսության, այլև բնակչության մի մասի սպանություն
- Գովազդված խաղաղությունն աստիճանաբար բացահայտվում է
- Վլադիմիր Պուտինին հասցեագրված սադրիչ ուղերձի նպատակը
- Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու նպատակի, Պուտինի ասածի, բազան հանելու հետևանքների և ընդդիմության լռության շուրջ
- Կրեմլը հաստատել է Պուտին-Նիկոլ բանակցությունների առանցքային նշանակությունը
- Գրողի ծոցը գնալու փոխարեն վաբանկ է գնում՝ իր հետևից քարշ տալով Հայաստանը
- Պատրաստվում է հանձնել հայոց Տիգրանաշենը և անշրջելի ու գոյաբանական սպառնալիքի տակ դնել Հայաստանի և հայերիս ազգային անվտանգությունը. 5
- Պատրաստվում է հանձնել հայոց Տիգրանաշենը և անշրջելի ու գոյաբանական սպառնալիքի տակ դնել Հայաստանի և հայերիս ազգային անվտանգությունը. 4
- Պատրաստվում է հանձնել հայոց Տիգրանաշենը և անշրջելի ու գոյաբանական սպառնալիքի տակ դնել Հայաստանի և հայերիս ազգային անվտանգությունը. 3
- Պատրաստվում է հանձնել հայոց Տիգրանաշենը և անշրջելի ու գոյաբանական սպառնալիքի տակ դնել Հայաստանի և հայերիս ազգային անվտանգությունը. 2
- Պատրաստվում է հանձնել հայոց Տիգրանաշենը և անշրջելի ու գոյաբանական սպառնալիքի տակ դնել Հայաստանի և հայերիս ազգային անվտանգությունը
- «Մենք հատկապես մտահոգված ենք Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության դեմ ուղղված գործողություններով». նամակ Եվրոպայից՝ Նիկոլին
- Երեկ ո՞ւր էին ընդդիմադիր կուսակցություններն Էջմիածնում, կաթողիկոսին դատող դատարանի մոտ, բացի իրենց մի քանի ներկայացուցիչներից
- Երանի թե ամերիկյան հատուկ ծառայությունների գնահատականները համապատասխանեն իրականությանը
- Սպիտակ արջի հոգնայից Նիկոլի մոտ արտակարգ սրացում է, այդ պատճառով էլ իր վերջի սկիզբը շփոթել է ԵԱՏՄ-ի վերջի սկզբի հետ. 2
- Կարծում է, թե կարող է հիմարի տեղ դնել Պուտինին, կամ ՌԴ նախագահը կների իրեն
- Սպիտակ արջի հոգնայից Նիկոլի մոտ արտակարգ սրացում է, այդ պատճառով էլ իր վերջի սկիզբը շփոթել է ԵԱՏՄ-ի վերջի սկզբի հետ
Մեկնաբանություններ