Եթե Հայաստանը մոռանա Հայոց ցեղասպանության մասին, դադարի Թուրքիային որևէ պայման առաջադրել և փակի 1915-ին տեղի ունեցածի թեման, ապա Թուրքիայի հետ «խնդիրներ» չեն լինի։ Այս հարցում Թուրքիայի համար ընդհանրապես խոչընդոտներ չկան։
Այս երկու ամիսների ընթացքում պարզ դարձավ, որ Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը, այն է՝ Արևմուտքի հետ մտնել առևտրի՝ փորձելով մի բան կորզել, մի բան ստանալ:
Մոսկվայի օրակարգը շատ պարզ է՝ Ռուսաստանին պետք է մնալ Հարավային Կովկասում, իսկ դրա համար պետք է, որ Արցախում լինի գոնե մեկ հայ, որ խաղաղապահներն ապահովեն նրա անվտանգությունը:
Պետք չի Հայաստանի իշխանությունից որևէ արձագանքի սպասել, որովհետև ակնհայտ է՝ երբ դու գործարքի մեջ ես ու թշնամու ձեռքին տալիս ես զենք՝ տեղեկատվական, պարզ է, որ պետք է վախենաս այդ թշնամուն պատասխանել։
Արևմուտքը պայքարում է Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին և չի հաջողում, ուստի Վաշինգտոնն ու Բրյուսելը պատրաստ են անել հնարավոր ամեն բան, որպեսզի ռազմական գործողությունները շարունակվեն։
Եթե Ռուսաստանին Թուրքիան ասում է, որ ինքն ավելի անկախ խաղացող է դարձել, ապա Արևմուտքին ասում է, որ ինքը խաթարում է Ռուսաստանի շահերը հետխորհրդային տարածքում։ Սա այդպիսի «երկակի աթոռ» է, իսկ Թուրքիային դա բավական լավ է հաջողվում։
Իրանի Արաք-Խոնդաբ միջուկային կենտրոններին Իսրայելի հասցրած հարվածները որակապես նոր ու չափազանց վտանգավոր փուլ են բացում այս պատերազմի մեջ։
Արաքի օբյեկտները կարևոր են նրանով, որ կապված են ոչ թե ուրանի հարստացման, այլ պլուտոնիումի հնարավոր արտադրության հետ․ այսինքն, խոսքը Իրանի միջուկային ծրագրի երկրորդ՝ այլընտրանքային ուղղության մասին է...