ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Արժանին մատուցենք մեր մեծերին

Արժանին մատուցենք մեր մեծերին
22.09.2026 | 15:57

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ
(22.09.1950 - 10.09.2024)

Սեպտեմբերի 22-ը գրող, թարգմանիչ, նանսենագետ Ֆելիքս Բախչինյանի ծննդյան օրն է:
Այո, կան անուններ, որոնք ամենուր ճառագում են, նրանց տեսակը շրջապատի համար մշտնջենական կանաչ լույս է: Նրանք իրենց կերպարով ուսուցանող, մեծ դպրոց թողնող տեսակ են։
Պատիվ և պատասխանատվություն է Ֆելիքս Բախչինյան – գրական և հասարակական գործչի սանը լինելը, նրա գրական-մշակութային դպրոցում կրթվելը:
Հարգելի Պարոն ԲԱԽՉԻՆՅԱՆ,
Ձեր տարեդարձի օրը առիթ է վերարժևորելու այն կարևոր դասերը, որոնք ուսուցանել եք մեզ:
Ձեզնից հետո էլ շարունակվում են այդ խորախորհուրդ պատգամները, որոնք ուղեկցում են մեզ՝ նանսենականներիս շարունակելու Ֆելիքս Բախչինյան-մտավորականի ու արժանապատիվ հայորդու կիսատ թողած գործերը:
Անվերջ երախտապարտ ենք:

Հայարփի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 5556

Մեկնաբանություններ