«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Փաշինյանական ռեժիմը հայ ժողովրդի դեմ տեռորի նոր էտապի է անցել, բայց իշխանությունը կորցնելու վախից դիվահարված մարդատյաց ռեժիմին դա էլ չի փրկելու

Փաշինյանական ռեժիմը հայ ժողովրդի դեմ տեռորի նոր էտապի է անցել, բայց իշխանությունը կորցնելու վախից դիվահարված մարդատյաց ռեժիմին դա էլ չի փրկելու
04.06.2026 | 13:03

Այս ԱԺ ընտրությունները ո՛չ ազատ են, ո՛չ էլ արդար: Չեն կարող ոստիկանական ու ժանդարմերիական համատարած տեռորի պայմաններում ընտրությունները համարվել ազատ կամ արդար: Նման բնորոշումներ այս ընտրական պրոցեսին չի կարող տրվել հետևյալ ակնհայտ պատճառներով.

-Ամբողջ նախընտրական շրջանն ուղեկցվել է ընդդիմադիր հիմնական ուժերի, նրանց առաջնորդների, առաջին դեմքերի և ակտիվ գործիչների դեմ թիրախավորված համակողմանի ռեպրեսիաներով. քրեական վարույթներ, ազատության սահմանափակումներ, կալանավորումներ:

-Փաշինյանի ու նրա ՔՊ-ի սպասարկուի վերածված «իրավապահ» մարմինները դարձել են ամենաիսկական բութ և անասնական գործիք՝ ընդդիմադիր ուժերի, նախընտրական շտաբների և այդ օղակներում ընդգրկված քաղաքացիների դեմ զանգվածային բռնությունների, կամայականությունների, գործսարքոցիների, ահաբեկումների, պաշտոնական լիազորություններն ու դիրքերը չարաշահելով այլ պետական (հակապետական) հանցանքներ գործելու համար:

Ի լրումն, անմիջականորեն Նիկոլ Փաշինյանը հրահրել է ներքին ատելություն, հանդես է եկել սպանության, ֆիզիկական հաշվեհարդարի բացահայտ սպառնալիքներով, ապօրինի հրահանգներ է տվել իր ենթակայության տակ գտնվող ռեպրեսիվ մարմիններին:

-Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ցանկանում են Հայաստանը վերածել մի ինչ-որ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի, որտեղ գեստապոյական միջավայր լինի ու գեստապոյական ռեժիմ:

-Ոգևորված եվրոֆաշիստների խրախուսումներից՝ փաշինյանական վեցնոցները անպատիժ, ոհմակներով հարձակվում են առանձին ընդդիմադիրների կամ փոքր խմբերի վրա, իսկ ոստիկանություն կոչվածը ձևացնում է, թե իրենք ոչ լսել են, ոչ տեսել: ՔՊ-ական ոչ մի խուլիգան, ոչ մի հանցագործ պատասխանատվության չի կանչվել, չի ենթարկվել, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով:

Այս ամենը առավել քան բավարապ հիմք է պնդելու, որ եթե պաշտոնապես հայտարարվի, թե ՔՊ-ն, իբր, վերընտրվել է, ուրեմն տեղի են ունեցել արդյունաբերական մասշտաբի ընտրակեղծիքներ, ի լրումն, վերոնշյալը բավարար է՝ նման ընտրությունը անվավեր ճանաչելու համար:

Նման պայմաններում ժողովուրդն ունի սահմանադրական իրավունք՝ իրեն պատկանող իշխանությունը վերցնելու և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար:

Հա, լեցուն նախընտրական հրապարակները լավ են, բայց պատրաստ լինենք հետընտրական հնարավոր զարգացումների:

Ի վերջո, գործ ունենք Հայաստանում իշխանությունը զավթած մի խմբակի հետ, որը պատրաստ է ցանկացած սրիկայության:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ