ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ազգը մեռնում է, երբ կորցնում է իր կարևոր առաքինությունները

Ազգը մեռնում է, երբ կորցնում է իր կարևոր առաքինությունները
27.07.2026 | 11:40

Հիմա կարևոր է թույլ չտալ, որ շարունակվի ազգային արժանապատվության, հայկանության առանց այն էլ չապաքինված ազգային ինքնության կորուստը, ազգային արժեհամակարգի խեղաթյուրումը, ազգի բարոյական այլասերումն ու անկումը։

Իսկ ազգը մեռնում է, երբ կորցնում է իր կարևոր առաքինությունները` արժանապատվությունը, խիզախությունը, ինքնությունը, հավատքը, սովորույթներն ու պայքարելու դիմադրողականությունը, երբ այլևս չի սթափվում նվաստացումից ու պարտությունից, երբ կորցնում է ամաչելու հատկությունը։

Երկրորդ անգամ 2020 թ․ պատերազմից հետո չկարողացանք համախմբվել, համերաշխություն հայտնել միմյանց, ընտրությունների օրը ազգային զարթոնքի ու վերածննդի օր դարձնել և տեր կանգնել ընդդիմությանը տված քվեներին ու հաղթել մի իշխանության, որն առնվազն վերջին 6 տարում վարում է բացահայտ ապազգային քաղաքականություն, որն այսքան աղետ ու կորուստ է պատճառել հայ ժողովրդին, դրանով իսկ համակերպվելով թրքահպատակության և հետևաբար ինքնակործանման հետ, հայկականության, ազգային ինքնության կորստի, եկեղեցու և ազգային արժեքների արժեզրկման հետ։ Չկարողացանք, որովհետև չունեցանք անկեղծ, դիմակայող, կենսունակ, գործունակ ու անշահախնդիր ազգային էլիտա։ Պետություններն էլ կործանվում են, երբ էլիտաները սերտաճում են իշխանությունների հետ, երբ այլասերվում ու կաշառվում են և չեն առաջնորդվում ազգային շահերով, այլ` նեղ անձնական շահերն են դառնում գերիշխող։ Արդյունքում ժողովուրդն էլ կորցնում է կենսունակությունն ու դիմադրողականությունը և վերածվում է անկազմակերպ զանգվածի` չունենալով իր ինքակազմակերպումն ապահովող, ազգային գաղափարներին ու օրակարգին նվիրյալ, անկեղծ ու անշահախնդիր առաջնորդներ։

Հիմա, երբ վտանգված են մեր անվտանգության, պետականության ու հայրենիքի գոյատևման կարևոր պայման հանդիսացող` ազգային ինքնությունը, եկեղեցին, ազգային արժեքները, աղգային սովորույթները, մշակույթը, դիմադրողականությունն ու պայքարելու կամքը, պետք է ամեն ինչ անել թույլ չտալու դրանց վերջնական և կործանարար կորուստը։ Դրանք առնվազն չպահպանելու դեպքում մենք հետագայում հայրենիքի ու պետականության կորստի լուրջ սպառնալիքի առաջ կկանգնենք։ Այդ նպատակին պետք է ուղղված լինեն ազգի ինտելեկտուալ, նվիրյալ ու հայրենասեր հատվածի, նրա էլիտայի ջանքերը, այդ նպատակով ազգային քաղաքական, մտավորական, գիտական, մշակութային ու հոգևորական էլիտան, տարբեր շարժումներ ու հասարակական նախաձեռնություններ պետք է համախմբվեն, մի համազգային կառույց ձևավորեն, որը կկարողանա գեներացնել համազգային համերաշխություն ու միասնություն և երկրը դուրս բերել այս մղձավանջից։ Իսկ անջատ֊անջատ գործելու կամ հայտարարություններից այն կողմ առաջ չգնալու և ոչ մի գործնական քայլ չձեռնարկելու, ամբիցիաներից վեր չկանգնելու դեպքում ոչ մի առաջընթաց չի կարող գրանցվել։ Ընդդիմադիր ազգային, թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական, թե հասարակական֊մտավորական ուժերն էլ լուրջ վստահության ու մտավոր ռեսուրսի են տնօրինում։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 313

Մեկնաբանություններ