Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Զարկ տալով հայկական կինոյի զարգացմանը

Զարկ տալով հայկական կինոյի զարգացմանը
07.07.2012 | 18:29

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայկական կինոյին վերաբերող լավագույն հոդվածաշարի մրցույթ, որը կդիտարկի փառատոնի շրջանակներում ներկայացված հայկական ֆիլմերի վերաբերյալ վերլուծական հոդվածները:

Մրցույթը նպատակ ունի առավել աշխուժացնել փառատոնին մասնակից հայկական ֆիլմերի շուրջ հետաքրքրությունը և, այդպիսով, փորձ անել առավել զարկ տալ հայկական կինոյի զարգացմանը:
Սահմանված է երկու մրցանակ` յուրաքանչյուրը 500 ԱՄՆ դոլարի դրամական պարգևի չափով, որոնք համապատասխանաբար կշնորհվեն մեկ կինոգետի և մեկ լրագրողի:
Նշենք, որ այս տարի փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագիրը բաժանված է երկու` խաղարկային (կարճամետրաժ և լիամետրաժ) և վավերագրական ենթաբաժինների: Կներկայացվեն 6 լիամետրաժ խաղարկային, 5 կարճամետրաժ խաղարկային, 15 վավերագրական ֆիլմեր: Մասնավորապես, կներկայացվեն հետևյալ ֆիլմերը. Վալերի Մասադյանի «Նանա» ( Ֆրանսիա), Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները», Վահագն Գրիգորյանի «Ես եմ», Էրիկ Նազարյանի «Պոլիս» (Թուրքիա), Սյուզան Խարտալյանի «Տատիկին դաջվածքները» (Շվեդիա), Արմեն Գասպարյանի «Հայկական հացը» և այլն:
Հայկական ֆիլմերը կմասնակցեն արտամրցութային, նաև «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրերում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ