Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Բժշկական աշխարհում՝ պատմական նորույթ

Բժշկական աշխարհում՝ պատմական նորույթ
29.07.2025 | 19:01

Քլիվլենդի կլինիկայի բժիշկներն առաջին անգամ սրտի փական են փոխարինել՝ առանց կրծքավանդակը բացելու։ Փոխարենը՝ նրանք օգտագործել են շատ փոքր կտրվածք պարանոցի հատվածում։

Վիրահատությունն անցկացվել է ռոբոտացված գործիքներով։ Թիմի ղեկավարը՝ դոկտոր Մարիյան Կոպրիվանացը, նոր մեթոդով արդեն բուժել է չորս հիվանդի։ Բոլորն արագ են ապաքինվել, իսկ նրանցից մեկը մեկ շաբաթ անց նույնիսկ վազել է։

Մեթոդը՝ վերցված մեկ այլ ռոբոտացված տեխնիկայից, պահանջում է ընդամենը չորս փոքր բացվածք։ Այն ապահովում է նվազ ցավ, քիչ ռիսկեր ու արագ վերականգնում։

Հիմա բժիշկները ձգտում են վիրահատության ժամանակը կրճատել և այս նորարարությունն այլ կենտրոններում էլ կիրառելի դարձնել։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 16130

Մեկնաբանություններ