ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Վարձատրված հավատք

Վարձատրված հավատք
30.07.2026 | 00:07

Հուլիսի 30

Հաճախ մտածեք անցյալում ապրած Իմ ծառաների մասին:
Ահա, Աբրահամը հավատաց խոստումին, երբ դեռ զավակ չուներ, որ իր սերնդով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը:
Ինչպես Մովսեսը Իսրայելի ժողովրդին առաջնորդեց անապատի միջով այն վստահությամբ, որ, ի վերջո, պիտի ժառանգեն Ավետյաց Երկիրը:
Դարերի ընթացքում միշտ եղել են մարդիկ, որոնք առանց տեսնելու, հավատով հնազանդվել են և իրենց հավատն անպտուղ չի մնացել:
Այդպես կլինի նաև ձեր դեպքում:
Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ