Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Պարտությունը և նվաստացումը գլխում է, ոչ թե մկանների մեջ

Պարտությունը և նվաստացումը գլխում է, ոչ թե մկանների մեջ
31.08.2026 | 11:47

Իմ շունը կարողանում է մեկ ցատկով անցնել մոտ 2 մետր բարձրության պարիսպը, բայց գերադասում է կանգնել պարսպի վրա ու բարձր հաչել' վախեցնելով մարդկանց։ Իհարկե, անցորդները հաճախ բողոքում են, թե շունը կարող է անցնել պարիսպը և իրենց հոշոտել, բայց ես գիտեմ, որ շունս թեպետ կարող է, բայց այդպիսի բան չի անի, որովհետև նրա ենթագիտակցության մեջ դրված է կոդը' չի կարելի, տերը կպատժի։
Եթե շունը գիտակցեր, որ ինքը կարող է ավելին անել, քան իրեն թույլ է տալիս տերը, միանշանակ կանցներ պարիսպը և կհոշոտեր այն մարդկանց, ովքեր վերջերս հարձակվել էին տանս վրա և փորձում էին առևանգել ինձ դարպասի մոտից, բայց շունս ներսում էր և գիտեր, որ չի կարելի պարսպից ու դարպասից դուրս գալ։
Թեպետ ճիշտ չէ համեմատություն անելը, բայց այդպիսի կոդեր են դրվում նաև ժողովուրդների ենթագիտակցության ու հոգեբանության մեջ։
Բոլորն էլ գիտեն, որ ազգը կարող է ուղղակի ոտքի կանգնել ու ոտնատակ տալ թշնամուն, բայց քանի որ ասված է, թե մենք պարտված ենք և պիտի ենթարկվենք թշնամու կանոններին, ապա մարդիկ հենց այդ հոգեբանությամբ շարժվում են։
Պարտությունը և նվաստացումը գլխում է, ոչ թե մկանների մեջ։ Նույնպես ստրուկ լինելը ևս գլխում է, և մարդը դադարում է ենթարկվել նվաստացումների, դադարում է զիջել, երբ ուղղակի դադարում է վախենալ ու գիտակցում է, որ ինքը ստրուկ չէ, ինքը պարտված չէ, ինքը կարող է ավելին, քան իրեն ասել են։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ
Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ