ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Հովվական սերը չի նշանակում անտարբերություն մեղքի հանդեպ

Հովվական սերը չի նշանակում անտարբերություն մեղքի հանդեպ
07.07.2026 | 13:13

Ով հանուն մարդահաճության անտեսում է հովվական խիղճն ու եկեղեցական կանոնները և բոլորին առանց խտրության բաշխում է Սուրբ Հաղորդություն, հատկապես՝ հրապարակավ ու համառորեն Եկեղեցու դեմ ապստամբող, անզեղջ անձանց, նա ողորմություն չի ցուցաբերում, այլ վտանգում է թե՛ Սուրբ Խորհրդի նկատմամբ պատկառանքը, թե՛ նրանց հոգիները, որովհետև նրանք, առանց ապաշխարության մոտենալով Սուրբ Հաղորդությանը, ուտում և խմում են իրենց դատապարտությունը (հմմտ. Ա Կորնթ. 11:27-29)։

Հովվական սերը չի նշանակում անտարբերություն մեղքի հանդեպ։ Իսկական սերը երբեմն պահանջում է ժամանակավորապես չթույլատրել մոտենալ Սուրբ Հաղորդությանը՝ ի շահ հենց մեղավորի ապաշխարության և փրկության։

Հովիվը պատասխանատու է Աստծո առաջ ոչ միայն Սուրբ Խորհուրդը բաշխելու, այլև այն արժանավոր կերպով պահպանելու համար։ Եզեկիել մարգարեի միջոցով Աստված զգուշացնում է. եթե պահապանը (դետը` հովիվը) տեսնում է վտանգը և չի զգուշացնում, այդ մարդկանց արյունը նրա ձեռքից է պահանջվելու (հմմտ. Եզեկ. 3:17-21, 33:6-8)։

ԱՅՍԻՆՔՆ, հովվի կողմից սրբությունը պահելը և մեղավորին զգուշացնելը ոչ թե քմահաճույք է, այլ Աստծո առաջ նրա հովվական պարտականությունը և իրեն վստահված հոգիների փրկությանը ծառայող սրբազան ծառայությունը։

ԱՅՍՊԻՍՈՎ, նա հավատարիմ է մնում Աստծո առաջ իր հովվական պատասխանատվությանը և չի դառնում ուրիշի մեղքի մասնակից։

ԵԹԵ հովիվը լռի, մեղավորի կործանման պատասխանատուն ինքն է լինելու։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ