Հետո՝ մի օր ես կհանդիպեմ ինձ ու կծանոթանամ իմ հետ։ Ու կիմանամ, որ ծնվել ու կյանքիս մեծ մասն ապրել եմ մի քաղաքում, որի անունը Երևան ա։ Երևան... Բայց կարող էի, չէ՞, մի ուրիշ քաղաքում ծնվել, ու էդ ժամանակ Երևանն ինձ ոչինչ չասող մի անուն կլիներ...
Նիկոլ Փաշինյանն ասաց մեկ նախադասություն՝ «Տիգրանաշենը Հայաստանի տարածք չէ», և անցավ իր գործերին, իսկ ամբողջ հանրությունը և ընդդիմությունը օրեր շարունակ քննարկում ու արձագանքում են...
Դուք նույնիսկ, ձեր ասած, «խաղաղ» պայմաններում եք մահաբեր։ Բանակում զինվորները շարունակում են զոհվել ոչ մարտական պայմաններում, իսկ պետությունը չի կարողանում ապահովել անգամ իր զինծառայողների անվտանգությունն ու կյանքի իրավունքը...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...