Որքան էլ գրածս իռացիոնալ է (որովհետև ՀԱՕԿ-ը գտնվում է ապահով ձեռքերում), մի պահ պատկերացնենք ինչ կփոխվի հայկական սպորտում, եթե Օլիմպիական Կոմիտեն անցնի օրվա իշխանությանը...
Ես քաղաքական մարդ եմ իմ ողջ բնութով ու սկզբունքներով: Դրանով զբաղվում և այն ուսումնասիրում եմ երկու տասնամյակից ավել: Քաղաքականությունը ինձ համար էպիզոդիկ զգաղմունք կամ հոբբի չէ...
Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ: Քաղաքական էլիտայի ճգնաժամի հետևանքն այն է, որ երկրի ու հասարակության առջև եղած մարտահրավերները չեն լուծվում, ավելին, դրանք գնալով խորանում են...
Նիկոլ Փաշինյանը 2024թ-ի հունվար ամսին հարցազրույց է տվել բրիտանական լրագրողին, որտեղ ինչպես միշտ իրեն հատուկ մտքեր է արտաբերել՝ անելով նոր «բացահայտումներ»...
2020 թ․ սեպտեմբերի 2-ին՝ Արցախյան երրորդ պատերազմից առաջ, հրապարակվեց իմ և գործընկերներիս հետազոտության հիման վրա նկարահանված «Պատմության առջև» ֆիլմը։ Ֆիլմի թեման Արցախյան առաջին պատերազմն է...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...