«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Գիշատիչների խնջույքը

Գիշատիչների խնջույքը
12.09.2026 | 12:05

Չէ, սա Վահե Քաչայի հանրահայտ պատմվածքը չէ։ Սա ավելի ծանր իրավիճակ է, քան այն մի քանի տարեցների մոտ հանգամանքների բերումով առաջացած հոգեբանական ծանր իրավիճակը...
Հեռատեսիլով երբեմն կենդանական աշխարհից հաղորդումներ են լինում, հետաքրքիր է նայելը։ Վերջերս ցույց էին տալիս, թե ինչպես են գայլերը մի եղնիկ բռնել և թե ինչպես է ամենքն իր կողմը ձգում խեղճ եղնիկի մարմինը... Հիմա մենք այդ վիճակում ենք։ Թուրքը մի կողմից, ազերը մի կողմից, ռուսն ու հրեան մի կողմից, Եվրոպան ու ԱՄՆ֊ն էլ իրենց հերթին պատրաստվում են պատառ֊պատառ անելու մեր երկիրը, ինչպես այն գիշատիչ գայլերը, իսկ մարդկությունը լռում է, լռելյայն արդարացնելով գիշատիչների վարքը... Այո, ճիշտ այնպես, ինչպես գայլերի մասին հաղորդում վարողն էր գովերգում գայլերի խելացիությունը, միասնականությունը, նպատակասլացությունը, և գոնե խղճմտանքի խոսք չասաց եղնիկի հասցեին...
Հիմա մենք այն բզկտվող եղնիկն ենք, որ սպասում է գիշատիչների բաժին դառնալուն։ Իսկ ոմանք էլ ,,ցավին անտեղյակ, դավին անտարբերի,, կեցվածք ընդունած` միմյանց կոկորդ են կրծում քաղաքապետ, վարչապետ կամ պատգամավոր դառնալու համար։ Երևի լեշի հոտ են առել, աշխատում են հնարավորինս մի յուղոտ պատառ էլ իրենք պոկեն, քանի դեռ գայլերն ամբողջովին չեն հոշոտել...

Սերգեյ Աբազյան
Դիտվել է՝ 5464

Մեկնաբանություններ