Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Մեղրիով ճանապարհ տալը համարվում է «մեծ հաջողությո՞ւն»

Մեղրիով ճանապարհ տալը համարվում է «մեծ հաջողությո՞ւն»
09.08.2026 | 12:02

TRIPP-ի մեկամյակի առիթով Հայաստանում տարբեր հայտարարություններ արեցին իշխանությունները' շեշտելով, թե դա մեր երկրի համար աննախադեպ հաջողություն է։ Ադրբեջանը իր կողմից վերահսկվող տարածքում՝ Արցախի հարավում, արդեն ավարտին է հասցնում ճանապարհի շինարարությունը, որը Մեղրիի շրջանով պետք է կապվի Նախիջևանի և Թուրքիայի հետ։

Իսկ Հայաստանի կառավարությունը հեզաճկուն օրիորդի նման ոչ մի հստակ բան չի ասում իր գործողությունների մասին։ Հայաստանի տարածքում ոչ ճանապարհ է կառուցվում, ոչ էլ նույնիսկ նախագիծ կա։

Վստահ եմ, որ, ի վերջո, կյանքի է կոչվելու 2001-ի Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը, որով Մեղրիի շրջանում 43կմ երկարությամբ վերգետնյա կամուրջ (էստակադա) պետք է կառուցվեր Կովսականից (Զանգիլան) մինչև Նախիջևանի Որդուար (Օրդուբադ): Ադրբեջանցիները այդ կամրջով էին երթևեկելու, իսկ ներքևը' հողը, շարունակելու էր մնալ հայերի լիարժեք հսկողության տակ։

Սա հիմա նաև Ադրբեջանին է ձեռնտու, քանի որ Ալիևը բազմիցս հայտարարել է, թե իրենք Հայաստանով անցնելով չպետք է հայ սահմանապահների երես տեսնեն, հայերի հանդիպեն։

Խնդիրը միայն այն է, որ 1999-2001 թվականներին Ռոբերտ Քոչարյանի քննարկած այս տարբերակի շնորհիվ Արցախը մնալու էր Հայաստանին, Բերձորը և Քարվաճառը ևս մեզ էին մնալու, իսկ Մեղրին լիարժեք հայերի կառավարման տակ էր լինելու, միայն կամուրջ էր գործելու։

Այդ նախագծի համար Քոչարյանին շատերը համարում են «Մեղրին հանձնող», իսկ այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը հանձնել է ամբողջ Արցախը, երբ Ադրբեջանի հսկողության տակ են ավելի քան 200քկմ տարածքներ ՀՀ -ից, Մեղրիով ճանապարհ տալը համարվում է «մեծ հաջողությո՞ւն»:

Չէ, դա մեծ երեսպաշտություն է, մեծ անբարոյականություն, որով իբր թե մոռացվում է 25 տարի առաջվա Քոչարյանի ձեռքբերումը, իսկ այսօրվա Փաշինյանի փաստացի դավաճանությունը համարվում է ձեռքբերում։

Մարդը հավից տարբերվում է հիշողությամբ և մտածելու կարողությամբ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ