«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինչպես են «թալանի մատերիալ» դարձնում քաղաքացուն․ կարմիր կետագծերից մինչև սեփական աշխատավարձի բարձրացում․ Երևան-Էջմիածին «տրանզիտ»

Ինչպես են «թալանի մատերիալ» դարձնում քաղաքացուն․ կարմիր կետագծերից մինչև սեփական աշխատավարձի բարձրացում․ Երևան-Էջմիածին «տրանզիտ»
23.12.2025 | 15:16

Դեկտեմբերի 23-ին ավագանու նիստեր են տեղի ունենալու Երևանում և Վաղարշապատում։ Երկու համայնքում էլ «Մայր Հայաստանը» ներկայացված է, և երկու տեղում էլ մեր սկզբունքային դիրքորոշումն արտահայտելու ենք։

Երկու տեղում էլ բյուջեն մսխելու, իրենք իրենց «լավ նայելու» և քաղաքացուն «թալանի մատերիալ» դարձնելու նախագծեր է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիրը» (Երևանում դրան կցված է նաև «Հանրապետությունը»)։

Վաղարշապատում ՔՊ-ական համայնքապետը որոշել է, որ պետք է իր ու իր հայեցողությամբ պաշտոնների նշանակվածների աշխատավարձերը հաջորդ տարվանից 20 տոկոսի չափ բարձրացնել։ Հետևում են մնացել վաղարշապատցիների համար խնդիրներ լուծելու առաջնահերթության մասին քարոզչական խոստումները։ Եկել է ՔՊ-ի իրական ծրագրերը կյանքի կոչելու ժամանակը։

Երևանում փոքրամասնության իշխանությունը, հակառակ դատական որոշումների, կրկին ուզում է թանկ պահել կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների գները, որպեսզի հավաքած գումարները մսխի պարգևավճարների կամ մեկ անձից կասկածելի գնումների միջոցով։ «Մայր Հայաստանը» 2 տարի է դատական վեճի մեջ է այս թեմայով։ Միայն ՔՊ-ական աճպարարությունն է հնարավորություն տալիս նրանց խուսափել դատական վճիռները կատարելուց, բայց, միևնույն է, մենք հետևողականորեն գնալու ենք մինչև վերջ։

Եթե Վաղարշապատում ՔՊ-ական ախորժակի դեմն առնելու հնարավորություն այս պահին չկա, քանի որ ոչ իշխանական մանդատների քանակը չի հերիքում, ապա Երևանում կարելի է տապալել իշխանության թալանչիական նախագծերի ընդունումը, եթե հերթական անգամ չբախվենք կեղտոտ խաղերի հետ։

Բանն այն է, որ Երևանում ավագանու ոչ իշխանական հատվածն ունի 33 մանդատ, իսկ ՔՊ-ն ու կցվածները՝ 32։ Եթե վաղը դահլիճում ոչ իշխանական հատվածը ներկա գտնվի 33 հոգով, ու բոլորը հստակ դեմ քվեարկեն, ապա տեղական տուրքերի ու վճարների, այդ թվում՝ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների ավելացման նախագիծը չի անցնի։

Կա նաև թանկացումները թույլ չտալու մեկ այլ տարբերակ։ Եթե օբյեկտիվ գործոններով պայմանավորված ավագանու ոչ իշխանական հատվածում 33 հոգի չկարողանա ներկա գտնվել (առողջական խնդիրների կամ ՀՀ-ից բացակայելու պատճառով), ապա շատ հանգիստ կարելի է պարզապես քվորում չապահովել, այսինքն՝ բոյկոտել քվեարկությունը։ ՔՊ-ն ու կցվածներն այդ դեպքում չեն կարողանա քվորում ապահովել, և թանկացման նախագիծը չի անցնի։

Եթե Երևանի ավագանու ոչ իշխանական հատվածի նպատակը երևանցու շահը պաշտպանելն է, ապա պետք է ընտրել այն տարբերակը, որը թույլ չի տա թանկացում։ Տվյալ դեպքում ամենաերաշխավորված տարբերակը քվեարկությանը չմասնակցելն է։ Մնացածը տեղում պարզ կդառնա։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3298

Մեկնաբանություններ

a href="hy脙聝脗聝脙聜脗篓脙聝脗垄脙垄脗聜脗卢脙聜脗聽脙聝脗聜脙聜脗卢脙聝脗聝脙聜脗楼脙聝脗聜脙聜脗聛脙聝脗聜脙聜脗露/1782289551">Աննա Ախմատովա-137

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Հարավային հոսքը  չի անցնելու Թուրքիայով
Հարավային հոսքը չի անցնելու Թուրքիայով

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Կախարդական փայտիկ»
«Կախարդական փայտիկ»